ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Ոգեշնչված “Social Impact Days” (“Սոցիալական ազդեցության օրեր”)-ի առաջին հաջողություններից՝ կազմակերպիչները որոշեցին այն կրկնել նաև աշնանը:

Հոկտեմբերի 15-18-ը ֆորումը միավորել էր քաղաքային զարգացման ոլորտի շուրջ 45 մասնագետների և պաշտոնյաների նախկին ԽՍՀՄ երկրներից, Թուրքիայից և ԵՄ երկրներից: Այս անգամ քննարկման հիմնական թեման քաղաքային հնարավորությունների համատեղ զարգացումն էր: Ֆորումի մասնակիցների ուշադրությունը մասնակցողական քաղաքացիության և սոցիալական նորարարական կառավարման հնարավորությունների վրա:

  

Այս անգամ ֆորումի նորույթն էր մասնակիցների այց-հետազոտությունը երկու, այսպես կոչված, “քաղաք-լաբորատորիաներ”` Դիլիջան ու Քութայիս: Դիլիջանում, քաղաքային զարգացման այլ նախագծերի թվում, մասնակիցներն այցելեցին նաև Դիլիջան Բնակարանային Համալիր՝ ԱՍԲԱ հիմնադրամի սոցիալական բնակարանային նախագիծը: Այդ առիթով ԱՍԲԱ-ն ամփոփել էր համայնքային զարագացմանն ուղղված 5 տարիների աշխատանքները, որոնք ներկայացվեցին ֆորումի մասնակիցներին: Անշուշտ, սոցիալական բնակարանները այդ գործունեության առանցքային կետն են հանդիսանում, սակայն կատարվել են համայնքային զարգացմանը ուղղված բազում այլ գործեր ևս:

“Social Impact Days”-ը կազմակերպվել էր BMW Foundation Herbert Quandt, MitOst and IDeA հիմնադրամների կողմից:

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: