ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Հունիսի 25-ին Մոսկվայում տեղի ունեցավ  “Մեր ապագան” (“Наше будущее”) տարածաշրջանային սոցիալական ծրագրերի հիմնադրամի (Ռուսաստան) և “Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա” (ԱՍԲԱ) հիմնադրամի միջև սոցիալական ձեռներեցության զարգացման, շահերի պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցության հուշագրի ստորագրումը: Միջոցառումը նվիրված էր սոցիալական բիզնեսի միջազգային օրվան՝ տոն, որն ի հայտ եկավ վեց տարի առաջ նոբելյան մրցանակակիր Մուհամադ Յունուսի շնորհիվ:

Սոցիալական ձեռներեցությունը նորարարական գործունեություն է, որն ի սկզբանե ուղղված է լուծելու կամ մեղմացնելու հասարակության սոցիալական խնդիրները ինքնածախսածածկման և կայունության սկզբունքով: Սոցիալական ձեռներեցությունը գտնվում է ավանդական բիզնեսի և բարեգործության հատման կետում: Մասնավորապես, բարեգործությունից այն վերցնում է սոցիալական ուղղվածությունը, իսկ բիզնեսից՝ ձեռնարկատիրական մոտեցումը:

“Մեր ապագան” տարածաշրջանային սոցիալական ծրագրերի հիմնադրամը ստեղծվել է 2007թ. Ռուսաստանում՝ սոցիալական ձեռներեցության սկզբունքների կիրառմամբ սոցիալական նշանակության երկարաժամկետ ծրագրերի և նախագծերի իրականացման նպատակով:
 
ԱՍԲԱ՝ Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը եկամուտ չհետապնդող կազմակերպություն է: Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում 2010թ.՝ նպատակ ունենալով խթանելու կայուն բնակարանների զարգացումը ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար: ԱՍԲԱ հիմնադրամի ներդրումային ծրագրերն իրականացվում են սոցիալական ձեռներեցության սկզբունքով:
 
 

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: