ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Զանգվածային լրատվամիջոցների և տեղական հասարակական կազմակերպությունների համար 

Համագործակցույթան հայտարարություն 

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամը «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում, հայտարարում է համագործակցության հրավեր Լոռու, Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում գործող հասարակական սեկտորի կազմակերպությունների ու զանգվածային լրատվամիջոցների համար՝ մարզի համայնքներում հանրային իրազեկման և համայնքային նախաձեռնությունների խթանման համար՝ ուղղված էներգաարդյունավետության խնդիրներին: 

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են մասնակցել նախամրցույթային փուլին՝ ներկայացնելով կազմակերպության հետաքրքրության մասին նամակ հետևյալ էլ. հասցեին՝ asbafoundation2@gmail.com:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝

  • Լոռու մարզ մարտի 2-ը
  • Տավուշի և Կոտայքի մարզեր մարտի 7-ը
  • Արարատի և Գեղարքունիքի մարզեր մարտի 9-ը, ժամը 18:00 ներառյալ

 

Ներկայացվող նամակի հետ նշել հետևյալ տեղեկատվությունը.

  1. Կարճ տեղեկատվություն կազմակերպության մասին (գրանցման տարեթիվ, առաքելություն, անձնակազմ):
  2. Իրականացված նմանատիպ ծրագրեր (տարածաշրջան, ֆինանսավորման ծավալ, շահառուներ):
  3. Կազմակերպության առկա ռեսուրսները, որոնք կնպաստեն ծրագրին մասնակցելու համար (գրասենյակ, գույք, տրանսպորտային միջոց):
  4. Հակիրճ հիմնավորում ծրագրին միանալու մասին:
  5. Կազմակերպության գործընկերների և աջակից կառույցների վերաբերյալ տեղեկատվություն:
  6. Տեղեկատվություն՝ համայնքների և ՏԻՆ-երի հետ աշխատանքային փորձի վերաբերյալ:
  7. Լրացուցիչ այլ տեղեկատվություն, որը կնպաստի հիմնավորելու ծրագրին մասնակցելու հայտը:

Ընտրված կազմակերպությունները հնարավորություն կստանան բարելավելու հանրային իրազեկման իրենց կարողությունները և ՏԻՄ-երի հետ արդյունավետ համագործակցության ունակությունները, ինչպես նաև նրանք կկարողանան մասնակցել ծրագրով նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներին:  

Ծրագրի համառոտ նկարագիրը

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը համագործաքցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ, Հայաստանի Հանրապետության հինգ մարզերում, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է՝ «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում » ծրագիրը:

Ծրագրի նպատակն է - զարգացնել տեղական հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների էներգաարդյունավետությանն ուղղված հանրային իրազեկման կարողությունները, որը հնարավորություն կտա աշխատել քաղաքային և գյուղական համայնքներում`

  • բարձրացնել բնակչության իրազեկվածությունը էներգաարդյունավետության ձևաչափերի և նրանց արդյունավետ կիրառման նպատակով.
  • համախմբել համայնքային ռեսուրսները էներգաարդյունավետության համայնքային նախաձեռնությունների համար, համագործակցելով տեղական իշխանությունների և մասնավոր ընկերությունների հետ.

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: