ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

2016թ. ամռանը Հաուզինգ Եվրոպայի (Housing Europe) առաջարկով ստեղծվել է ամփոփ փաստաթուղթ, որպեսզի բացահայտեն խոչընդոտներն ու գտնեն հնարավոր լուծումներ փախստականների երկարաժամկետ ինտեգրաման գործընթացը բնակարանային ապահովվածության միջոցով բարելավելու համար: Փաստաթղթի տարբեր բաժիններում ներկայացված է՝

  • Մինչ այժմ կուտակված ԵՄ փորձը ու նախաձեռնությունները,
  • Անդամ երկրների համար հնարավոր խոչընդոտները,
  • Լավագույն փորձը,
  • Մարտահրավերները, որ կհանդիպեն ԵՄ քաղաքականության իրականացնելու, ֆինանսավորելու և գիտելիքները կիսելու ճանապարհին:

Հաուզինգ Եվրոպան օգտագործել է այդ հնարավորությունը, որպեսզի անդամ երկրների հետ կիսի իր լավագույն փորձը: Հանրային, սոցիալական, կորպորատիվ բնակարանային պրովայդերները արդեն համագործակցում են տարբեր ոլորտները ներկայայցնող մեծաթիվ շահառուների հետ՝ ներառյալ անօթևանության ու առողջապահության հարցերով զբաղվող կազմակերպությունները:

Փաստաթուղթը կապ է ստեղծում գոյություն ունեցող առաջարկությունների և ԵՄ արդեն գոյություն ունեցող գործիքակազմի միջև.

Ա. Կոնոնակարգերի և քաղաքականությունների ավելի արդյունավետ օգտագործում

Ներկայումս, երբ շատ երկրներ գտնվում են իրենց բնակրանային քաղաքականությունները փոխելու ճանապարհին, պետք է վստահ լինել, որ նրանք կընտրեն ճիշտ ուղղությունը: Բնակարանային և դրա հետ կապ ունեցող քաղաքականությունները պետք է ավելի արագ տեմպերով հստակ արդյունեքներ ապահովեն: Քաղաքականության մատնանշված խնդիրները ներառում են ինտեգրացման մասին ԵՄ գործություննների պլանը, նախաձեռնությունները սոցիալապես ինտերգված հասարակությունների ձևավորման և փախստականների մուտքը աշխատաշուկա կարգավորելու հետ կապված:

Բ. ԵՄ ֆինանսավորման ավելի արդյունմավետ օգտագործում

Ակնհայտ է, որ լոկալ մակարդակով բացակայում են փոփոխությունների համար անհրաժեշտ ֆինանսները, հետևաբար պետք է բարելավել ֆինանսավորման բաշխման մեխանիզմը և դարձնել ավելի հասանելի ու ադապտացվող: Ուշադրության կենտրոնում են գտնվում Կառուցվածքային ֆոնդերը, Ռազմավարական Ներդրումների Եվրոպական ֆոնդը (AMIF)-ի և Ապաստարանների, Միգրացիայի և Ինտեգրացիայի Եվրոպական ֆոնդը (EFSI):

Գ. ԵՄ տվյալների բազայի և գիտելիքների ավելի արդյունավետ օգտագործում

Նախ և առաջ, անհրաժեշտություն կա վերացնել հաղորդակցման խոչընդոտները միմյանց միջև: Միմյանցից սովորելը առանցքային գործոն է երկարաժամկետ հաջողության հասնելու համար: Անհրաժեշտ է կրեատիվ մոտեցում ցուցաբերել բոլոր հարցերին՝ սկսած ինֆորմացիոն համակարգի ստեղծումից մինչև միջտարածաշրջանային համագործակցության գործիքակազմի զարգացում:

Գործընկերության վերջնական նպատակը 2017թ. աշխատանքային ծրագրի ներկայացումն է, այդ իսկ պատճառով բացի «նեղ տեղերի» և հնարավորությունների բացահայտումից փաստաթուղթը ուրվագծում է նաև փաստացի նախաձեռնությունները:

Housing Migration and Integration

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: