ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

 

« ԵՄ քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագիր

Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է, հատկապես գյուղական վայրերում: Միացյալ Ազգերի Կազմակերպության Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովի  կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել , որ երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն, նրանք ստիպված են ծախսել էներգիայի և ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50%-ը:  Միևնույն ժամանակ, տեղական քաղաքացիական խմբերը և կազմակերպությունները չունեն անրաժեշտ գիտելիքներ և ռեսուրսներ, որպեսզի աջակցեն համայնքներին էներգետիկ աղքատության հաղթահարման հարցում:

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը համագործաքցելով Հոլանդիայի, Չեխիայի և Գերմանիայի գործընկերների հետ սկսել է ծրագիր `ուղղված գյուղական համայնքներում այս կարևոր հարցի լուծմանը` բարձրացնելով հանրային իրազեկումը, էներգետիկ արդյունավետության  բարելավման  գործնական միջոցների իրականացմամբ՝ կյանքի որակի բարձրացման և էներգետիկ ծաղսերի կրճատման նպատակով:

Ծրագիրը Հայաստանի հինգ մարզերում տեղական հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին հնարավորություն կտա  աշխատելու` քաղաքային և գյուղական համայնքներում անրադառնալով էներգախնայողության խնդիրներին, որոնք հատուկ են յուրաքանչյուր վայրի համար: Տեղական քաղաքացիական հասարակական կազմակերպությունները և համայնքային խմբերը կբարձրացնեն բնակչության իրազեկվածությունը էներգախնայողության մեթոդների և նրանց կիրառման վերաբերյալ, համախմբելով համայնքային ռեսուրսները, և արդյունավետ համագործակցելով տեղական իշխանությունների և մասնավոր ընկերությունների հետ:

 Այս ծրագիրը կաջակցի համայնքային նախաձեռնությունների իրականացմանը `ըստ նրանց առաջնահերթությանների և զարգացման ծրագրերի: Թիրախային մարզերի մի քանի քաղաքապետարաններ միացել են ԵՄ Քաղաքապետերի Դաշնագրի շարժմանը` էներգախնայողության և կլիմայի փոփոխության հետ կապված հատուկ պարտավորություններով: Կանաչ տնտեսության խթանմանը ուղղված տեղական մակարդակի բոլոր  նախաձեռնություները և ջանքերը  կօգնեն բարելավել հասարակ քաղաքացիների կյանքը և նվազեցնել աղքատության մակարդակը:

Այս ծրագիը քաղաքացիական խմբերին նոր հնարավորություններ կնձեռնի համախմբել ռեսուրսները՝ քաղաքապետարանների հետ արդյունավետ գործընկերության համար, ստանալով սիներգետիկ արդյունք, էներգաարդյունավետության և համայնքային զարգացման համար ներդրված ներդրումների  երկարաժամկետ կայունություն ապահովելու նպատակով:

Տևողությունը `24/12/2017 - 23/12/2019 (24 ամիս)

Վայրը `Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք, Արարատի մարզեր

Իրականացնող Գործընկերներ. Ազգային Սոցիալական Բնակարանային Ասոցիացիա Հիմնադրամ - Հայաստան , Արևելյան Եվրոպայում Բնակարանային Նախաձեռնութուն (IWO e.V) - Գերմանիա; SEVEn, Էներգախնայողության Կենտրոն, z.u. - Չեխիայի Հանրապետություն; և Energie-U- ը, Նիդեռլանդներ:

 

 

 

 

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: