ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

ԱՍԲԱ հիմնադրամի գլխավոր տնօրեն՝ Արա Նազինյանը հանդիպեց Ֆրանսիայում Համահայկական հիմնադրամի (ՀՀՀ) գրասենյակի փոխտնօրեն՝ Մարկ Ավակյանցի հետ: Հանդիպման ընթացքում պարոն Նազինյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստանում մատչելի բնակարանաշինության ոլորտում իրականացվող ընթացիկ և հետագա ծրագրերը:

Պարոն Ավակյանցը պատրաստակամություն հայտնեց աջակցել ԱՍԲԱ-ին իր ներդրումային ծրագրերում Ֆրանսիացի ներդրողներին և Ֆրանսիայի հայ համայնքին ներգրավելու գործում: Կողմերը ընդգծեցին ՀՀՀ Ֆրանսիայի գրասենյակի առանցքային դերը Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև Հայաստանում մատչելի բնակարանների զարգացման գործում: 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: