ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Հայտարարվեցին 2015-16թթ-ի World Habitat Awards-ի հաղթողների անունները, որոնք ընտրվել էին ամբողջ աշխարհից մասնակցության հայտ ներկայացրած կազմակերպությունների միջից: Արժանի հաղթողները 2-ն են՝

Caño Martín Peña Community Land Trust – Պուերտո Ռիկո

Self-help Housing in the North of England – Միացյալ Թագավորություն:

Այս նորարական նախագծերը ցույց են տալիս, թե ինչպես է զարգացած համայնքը փոխում կարիքավոր մարդկանց կյանքը՝ ստեղծելով նրանց համար մատչելի և ապահով բնակարանային պայմաններ: World Habitat Awards-ը հիմնադրվել է 1985 թվականին Շենքերի և Սոցիալական Բնակարանների Ֆեդերացիայի կողմից (Building and Social Housing Foundation)` որպես ՄԱԿ-ի՝ Անօթևաններին Կացարան Տրամադրելու Տարվան աջակցություն ցուցաբերելու մի մաս: Տարեկան երկու մրցանակ են տրվում այն նախագծերին, որոնք տրամադրում են նորարարական և պրակտիկ լուծումներ բնակարանային ընթացիկ խնդիրներին: Այդ նախագծերը տարբեր են իրենց ձևով և չափերով: Ի սկզբանե ուշադրության կենտրոնում են եղել ոչ միայն լավագույն նորարարական լուծումները, այլև փորձի ու գիտելիքների տարածումը, որը կօգներ նաև ուրիշներին լուծելու իրենց խնդիրները: Ամեն տարի £ 10,000 մրցանակը տրվում է յուրաքանչյուր 2 հաղթողներին Համաշխարհային քաղաքաշինության ֆորումի (զույգ տարիներ) և ՄԱԿ-ի Հաբիթաթի Կառավարման խորհուրդը գումարման (կենտ տարիներ) ընթացքում:

  Աղբյուրը՝ http://www.worldhabitatawards.org/

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: