ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

ԱՍԲԱ հիմնադրամը շարունակում է սերտորեն համագործակցել Տավուշի մարզպետարանի հետ՝ մարզում սոցիալական բնակարանաշինության զարգացման խթանման նպատակով: Մայիսի սկզբին հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը հանդիպեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանի հետ: Քննարկվեցին հիմնադրամի, Տավուշի մարզպետարանի և Դիլիջանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող <<Դիլիջան բնակարանային համալիր>> ծրագրին առնչվող հարցեր: Մանրամասն քննարկվեց գործընթացի վիճակը, ինչպես նաև առաջիկա քայլերը: Մասնավորապես ընդգծվեց, որ <<Դիլիջան բնակարանային համալիրը>> Հայաստանում իրականացվող առաջին մատչելի սոցիալական բնակարանային ծրագիրն է: 2015 թվականի սկզբից այնտեղ արդեն բնակարանամուտ է նշել առաջին ընտանիքը: Այժմ պատրաստ են առաջին 16 բնակարաններ, որտեղ արդեն բնակվում են չորս ընտանիքներ: Եվս չորս նոր բնակարան պատրաստ են ընդունելու նոր բնակիչների: Բնակարանները նախատեսված են ինչպես վաճառքի, այնպես էլ երկարաժամկետ մատչելի վարձակալության համար: Համալիրի ներկայիս բնակիչները այնպիսի մարդիկ են, ովքեր ունեն սոցիալական կամ վարչական աջակցության կարիք, որպեսզի կայանան կամ հարմարվեն նոր միջավայրին: Դրանք երիտասարդ ընտանիքներ են Դիլիջանից, Սիրիայից տեղափոխված ընտանիքներ, ինչպես նաև Դիլիջան աշխատելու ժամանած մասնագետներ: Դիլիջան բնակարանային համալիրն առաջարկում է Ժամանակակից ճարտարապետական և տեխնոլոգիական լուծումներ՝ էներգախնայող մոտեցումներով, արևի լույսի և ջերմության առավելագույն օգտագործմամբ: Անդրադառնալով առկա խնդիրներին՝ նշվեց, որ սոցիալական մատչելի բնակարանների զարգացումը բնականաբար ենթադրում է նաև սոցիալական խնդիրների լուծում, որոնք հնարավոր են համայնքային զարգացման ծրագրերի իրականացման դեպքում:

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: