ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել
 

Մարտի 22-ին Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիայի (ԱՍԲԱ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի համատեղնախաձեռնությամբ “Անի Պլազա” հյուրանոցում տեղի է ունեցել միջազգային համաժողով “Գործընկերություն հանուն սոցիալական բնակարանների” թեմայով: Համաժողովին մասնակցում էին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գեռչևան, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Էնջել Սամուրան:

Ոլորտի  առաջատար մասնագետներ էին ժամանել նաև Նիդերլանդներից, Շվեյցարիայից, Մոնտենեգրոյից, Բուլղարիայից և Ռումինիայից: Հայաստանը ներկայացնում էին գործընկեր  նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներ:Համաժողովի նպատակն էր միջազգայինգործընկերների հետ քննարկել Հայաստանում առկա խնդիրները, ոլորտի կայացումը դիտարկվել միջազգային փորձի համատեքստում և ընդգծել խնդիրների լուծումները, նպաստել սոցիալական մատչելի բնակարանների վերաբերյալ իրազեկմանը Հայաստանում:

Միջազգային, մասնավորապես Նիդերլանդների փորձը ցույց է տալիս, որ ծրագրի արդյունավետությունը կախված է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության արդյունավետ համագործակցությունից: Տեղական և  միջազգային փորձագետների կարծիքով սոցիալական բնակարանները կարող են լուծել մեր հասարակության առջև ծառացած մեծ թվով խնդիրներ, որոնցից են բացասական ժողովրդագրական փոփոխությունները, միգրացիան, ազգաբնակչության ծերացումը, և աղքատությունը:

 

 Հայաստանում սոցիալական բնակարանների զարգացման ծրագիրն իրականացվում է     Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության “Մատրա” սոցիալական   վերափոխումների ծրագրի ֆինանսական աջակցությամբ:

 

 

 

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: