ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

ԱՍԲԱ հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը հրավիրվել էր մասնակցելու  “Սոցիալական երկխոսության ժամ” հաղորդմանը: Հաղորդման ընթացքում պարոն Նազինյանը ներկայացրեց ԱՍԲԱ հիմնադրամի ստեղծման նպատակը և գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև սոցիալական բնակարանային ծրագրերի փորձը և հաջողված օրինակները Արևելյան Եվրոպայի երկրներում: Զրույցի ընթացքում նշվեց, որ պետությունը նույնպես քայլեր է ձեռնարկում Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի ստեղծման նպատակով համապատասխան քաղաքականության մշակման և ծրագրերի իրականացման ուղղությամբ: Պարոն Նազինյանը ընդգծեց, որ հիմնադրամը իր ծրագրերի միջոցով նպատակ ունի ձևավորելու Հայաստանում նոր բնակարանային որակ, նոր բնակվելու մշակույթ, ինչպես նաև բնակարանային խնդիրների լուծման նոր մոտեցումներ: ԱՍԲԱ հիմնադրամի տնօրենը նշեց նաև, որ այս ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել ոչ միայն պետական միջոցները, այլև մասնավոր հատվածի ներդրումային միջոցները, և ինչու չէ, նաև արտերկրյա ներդրումները:
Հաղորդման ընթացքում քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր, մասնավորապես՝ բնակիչների ընտրման չափորոշիչների մշակման, ինտեգրված բնակարանային համալիրի ստեղծման, պետական մասնակցության դեպքում ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

Հաղորդման տեսագրությունը կարող եք դիտել այստեղ:

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: