ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

 


    ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ

«ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի առաջին հաջողված քայլերը

 


Սույն թվականի մարտի 27-ին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» (EU4CS.EEAC) ծրագրի շրջանակներում Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ)  հիմնադրամի և ՀՀ Տավուշի մարզպետարանի միջև տեղի ունեցավ համագործակցության համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունը։

Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամի գլխավոր տնօրեն Արա Նազինյանը։ Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա էին մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը: 

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ողջույնի խոսք ուղղեց մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ԱՍԲԱ հիմնադրամին Տավուշի մարզը ծրագրում ընդգրկելու համար: Նա նաև կարևորեց նման ծրագրի իրականացումը մարզում` նշելով, որ դա էներգաարդունյավետության ոլորտում հիմնադարամի հետ հետագա համագործակցության ռազմավարությունը ևս մեկ քայլով առաջ կտանի:

ԱՍԲԱ հիմնադրամի տնօրեն Արա Նազինյանը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նպատակն՝ ավելացնելով, որ այն կնպաստի մարզերում էներգաարդյունավետության մշակույթի զարգացմանը և համայնքների էներգետիկ աղքատության կրճատմանը։  Նա նաև ավելացրեց, որ այս ծրագրի միջոցով հիմնադրամն իր գործընկերների հետ միասին բարելավելու է համայնքային բնակիչների կյանքը։

Ծրագրի շնորհիվ Հայաստանի հինգ մարզերում տեղական հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվամիջոցները հնարավորություն կստանան աշխատել քաղաքային և գյուղական համայնքներում ակտիվ քաղաքացիական խմբերի հետ՝ ներկայացնելով էներգաարդյունավետության մեթոդները և դրանց ճիշտ կիրառման վերաբերյալ արդիական տեղեկատվություն։ Վերջիններս նաև կօժանդակեն համայնքային խմբերին՝ բացահայտել սեփական խնդիրներն ու իրագործել էներգաարդյունավետությանն ուղղված համայնքային ծրագրեր:

 

ԱՍԲԱ հիմնադրամը՝ համագործակցելով Գերմանիայի «Արևելյան Եվրոպայում բնակարանային նախաձեռնութան» (IWO e.V), Չեխիայի Հանրապետության «SEVEn z.u. - Էներգախնայողության կենտրոնի» և Նիդեռլանդների «Energie-U» կազմակերպությունների հետ իրականացնում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» (EU4CS.EEAC) ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի հինգ՝ Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք, Արարատի մարզերում։ Ծրագիրն ուղղված է էներգետիկ աղքատության հաղթահարման գործընթացում հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների կարողությո

 

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: