Գործընկերություն
ԱՍԲԱ հիմնադրամը ձևավորել է լայն գործընկերային կապեր:
Մեր ինստիտուցիոնալ գործընկերներն են.
“Վոնբրոն”, “Գրուն Վեստ” սոցիալական բնակարանային կորպորացիաները (Նիդերլանդներ), PUM-Նիդերլանդների Ավագ Փորձագետները, ՄԱԶԾ գրասենյակը Հայաստանում
Մեր ֆինանսական և ներդրումային գործընկերն է.
Հոլանդական միջազգային բնակարանային երաշխիքներ՝ DIGH հիմնադրամը (Նիդերլանդներ)
Հայաստանում մեր գործընկեր քաղաքապետարաններն են.
Դիլիջանի, Հրազդանի, Վեդու, Աշտարակի, Վանաձորի և Ալավերդու քաղաքապետարանները, որոնց հետ կնքվել են համաձայնագրեր բնակարանային ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով
Մեր անդամակցությունը.
2013թ.-ից ԱՍԲԱ-ն Housing Europe Եվրոպական բնակարանային կազմակերպությունների դաշինքի ասոցացված անդամ է
ԱՍԲԱ-ն դիտարկում է համագործակցության զարգացումը որպես իր առաքելության և ռազմավարության իրականացման հիմնական ուղի և փնտրում է գործընկերների, որոնք շահագրգռված կլինեն զարգացնելու երկրում կայուն սոցիալական և մատչելի բնակարանների ոլորտը, երկարատև փոփոխություն իրականացնելու հարյուր հազարավոր ընտանիքների կյանքում և աջակցելու Հայաստանի համայնքների կայուն զարգացմանը:
Համագործակցության համար մենք առաջարկում ենք, սակայն չենք սահմանափակվում հետևյալ հնարավոր ոլորտներով.
-
ԱՍԲԱ կազմակերպչական զարգացում, փորձի փոխանակում և նոր գործընկերային կապերի ձևավորում
-
Փոխադարձ գիտելիքների զարգացում՝ բնակարանային քաղաքականության մշակման համար
-
Նոր բիզնես հնարավորություններ սոցիալական և մատչելի բնակարանների ոլորտում ինչպես Հայաստանում, այնպես էլ տարածաշրջանում
-
Նոր ներդրումների, ինչպես նաև մատչելի երկարաժամկետ ֆինանսավորման երաշխիքների հնարավորություններ Հայաստանում իրականացվող բնակարանային ծրագրերում
-
Նպատակային աջակցություն ԱՍԲԱ հիմնադրամի շահառու՝ ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իրականացում
-
Նորարար մոտեցումների կիրառում՝ ներառյալ խնայողական շինարարությունը, էներգախնայողությունը և վերականգնվող էներգիայի օգտագործումը
-
Նոր կապերի ստեղծում և համագործակցության ընդլայնում Հայաստանում, Կովկասում և Սևծովյան տարածաշրջանում
ԱՍԲԱ-ի հետ համագործակցելու համար Դուք կարող եք՝
- միանալ առկա գործընկերային ցանցին կամ առաջարկել նորը
- աջակցել առանձին ծրագրերի կամ մատչելի բնակարանների շահառու հանդիսացող ընտանիքներին
- միանալ ԱՍԲԱ հիմնադրամի Խորհրդատվական Խորհրդին
- բաժանորդագրվել մեր տեղեկագրին