ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

 

«ԵՄ-ն ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» 

Ենթադրամաշնորհային նախագծերի մրցույթ հրավեր

«Էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված

համայնքային նախաձեռնություններ»

 

Ներածություն 

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը և իր գործընկեր կազմակերպությունները՝ հոլանդական “ENERGIE–U” կոոպերատիվը, չեխական SEVEn z.u.  Էներգաարդյունավետության կենտրոնը և գերմանական IWO - Արևելյան Եվրոպայի համար բնակարանային նախաձեռնությունը, այսուհետ՝ ԱՍԲԱ կոնսորցիում, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում»  ծրագրի շրջանակներում հայտարարում է ենթադրամաշնորհների մրցույթ՝ Հայաստանի հանրապետության Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում՝  էներգաարդյունավետության  բարելավմանն  ուղղված համայնքային  նախաձեռնությունների  (ԷԱՀՆ) համար:

Ենթադրամաշնորհների մրցույթի  շրջանակներում նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել մինչև 40 (քառասուն) համայնքային նախաձեռնությունների:  Նախաձեռնությունների հիմնական նպատակն է լինելու բարելավել էներգիայի օգտագործման վիճակը համայնքում՝ իրականացնելով համայնքային ակտիվ մասնակցությամբ ի՝հայտ եկած խնդիրների լուծմանը ուղղված փոքր ծրագրեր:

 

«Էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված  համայնքային նախաձեռնություններ»  ենթադրամաշնորհի նպատակը

ԱՍԲԱ կոնսորցիումը Հայաստանի Հանրապետության Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում իրականացնում է Եվրոպական Միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին քաղաքային և գյուղական համայնքներում աշխատելու քաղաքացիական ակտիվ խմբերի հետ, էներգաարդյունավետթյան խնդիրներին արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ գտնելու համար: Այն հնարավորություն է ստեղծում Հայաստանի քաղաքացիներին մասնակցելու որոշումների կայացման գործընթացին, որոնք ուղղված են կյանքի որակի բարելավմանը, մասնավորապես բարձրացնելով հանրային պատասխանատվությունը և նպաստելով  քաղաքացիներին բարելավելու իրենց էներգետիկ կարգավիճակը։

      ԷԱՀՆ ենթադրամաշնորհի մրցույթի նպատակն է աջակցել ՔՀԿ-ների, համայնքի ակտիվ խմբերի (ՀԱԽ-ի) և համատիրությունների կողմից առաջարկած առաջնային խնդիրների իրականացմանը, որոնք ուղղված կլինեն համայնքի էներգաարդյունավետության բարելավմանը և էներգաարդյունավետության մշակույթի տարածմանը։  Համայնքների էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված նախաձեռնությունների աջակցման ենթադրամաշնորհները  կնպաստեն և կապահովեն համայնքի ներգրավումը որոշումների կայացման գործընթացում, ինչը իր հերթին հնարավորություն կտա զարգացնելու քաղաքացիական ակտիվ մասնակցությունը խնդիրների հայտնաբերման և լուծման գործընթացում։ Նախագծերը նաև հնարավորություն կտան ՔՀԿ-ներին, ԶԼՄ-ների, համայնքի ակտիվ խմբերին (ՀԱԽ-ի) և համատիրություններին արդյունավետորեն ներգրավվել տեղական ինքնակառավարման մարմինների /ՏԻՄ-րի/  էներգաարդյունավետության գործողությունների պլանի նախապատրաստման և իրականացման գործընթացին։

 

Ակնկալվող գործողությունները

ԷԱՀՆ ենթադրամաշնորհների շրջանակներում նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել համաֆինանսավորման ձևաչափով մինչև 40 (քառասուն) համայքնային ծրագրերի: Այդ ծրագրերի ընթացքում աջակցություն կտրամադրվի հետևյալ գործողությունների համար.

 

-   Հանրային և բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների և ենթակառուցվածքների էներգաարդյունվետության բարելավման միջոցառումներ,

-        Վերականգնվող էներգիայի օգտագործման նախաձեռնություններ՝ համայնքային խնդիրների լուծման համար,

-   Էներգաարդյունավետությանը միտված համայնքային խոշոր ներդրումային ծրագրերի նախապատրաստում և իրականացում

-  Նմանատիպ այլ ծրագրեր, որոնք ի հայտ են եկել համայնքային հետազոտությունների ընթացքում և աջակցություն են ստացել որպես առաջնահերթություն համայնքային  էներգաարդյունավետության պլանում:

 

Շահառուներ

ԷԱՀՆ ենթադրամաշնորհային ծրագրերի հիմնական շահառու են հանդիսանում՝ ՀՀ մարզերում  և համայնքներում ապրող այն անձիք, ովքեր անմիջական օգուտ կստանան այդ ծրագերից, ներգրավված լինենով նաև նրանց իրականացման գործընթացին: Յուրաքանչյուր ծրագրի շահառուների թիվը պետք է պակաս չլինի 70 հոգուց, այդ թվում առաջնահերթություն կտրվի այն նախաձեռնություններին, որոնք աջակցում են իրավիճակի բարելավմանը այնպիսի խոցելի խմբերի համար, ինչպիսին են երեխաները, կանայք, երիտասարդները, հաշմանդամություն ունեցող անձիք, միայնակ տարեցները, փախստականները:

Ակնկալվող արդյունքները

ԷԱՀՆ ենթադրամաշնորհային ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքների համադրումը.

    Համայնքի, ընտանիքների և անհատների էներգետիկ ծախսերի կրճատում, բարելավելով կյանքի, ուսման և աշխատանքային պայմանները:

  • CO2 գազի արտաներտման կրճատում, կլիմայի փոփոխության ադապտացում:
  •  Էներգաարդյունավետության մշակույթի բարելավում և զարգացում:
  • Ձևավորված գործնական կապերի ամրապնդում և նորերի նախաձեռնում:
  •  Համայնքի ակտիվ մասնակցությունը՝ որոշումների կայացման գործընթացին:
  • Էներգաարդյունավետության  բարելավմանն  ուղղված համայնքային պլաների իրականացման խթանում:

 

Ֆինանսավորման պայմանները և իրականացման ժամկետները

ԷԱՀՆ ենթադրամաշնորհայի ծրագրի նպատակն է աջակցել համայնքային նախաձեռնություններին՝ տրամադրելով համաֆինանսավորում մինչև 750,000 ՀՀ դրամ (EUR 1500) յուրաքանչյուր ծրագրի համար: Այն կաջակցի համայնքային ծրագրերի իրականացմանը, համաֆինանսավորելով նախատեսված գործողությունների ընդհանուր բյուջեի մինչև 60 (վաթսուն) տոկոսը: Ենթադրամաշնորհային հայտի ներկայացման պահին պարտադիր պահանջ է, որ ծրագրի պատասխանատուների կողմից հստակ ապացույցներ և երաշխիքներ ներկայացվեն ընդհանուր բյուջեի 40 (քառասուն) տոկոսի ֆինանսավորման վերաբերյալ:   

Հարկ է նշել, որ տրամադրվող ենթադրամաշնորհի մինչև 20 տոկոսը  կարող է ուղղվել  ծրագրի աջակցման անուղակի ծախսերին, իսկ ոչ պակաս քան 80 տոկոսը՝ ծրագրի ուղղակի գործողություններին:  Օրինակ՝ առավելագույն ենթադրամաշնորհ 750 000 ՀՀ դրամի դեպքում, այդ գումարից ոչ պակաս քան 600 000 ՀՀ դրամը պետք է ուղղվի ծրագրի գործողություններին:

Քանի որ համայնքային նախաձեռնությունների ընդհանուր բյուջեի սահմանափակում չի նախատեսվում, ապա կխրախուսվեն այն ծրագրերը, որոնցում ենթադրամաշնորհի մասը կլինի ավելի փոքր:  

ԷԱՀՆ ծրագրերի ենթադրամաշնորհները կտրամադրվեն մրցույթի արդյունքների ամփոփումից և համապատասխան պայմանագիր ստորագրելուց հետո: Նախատեսվող ծրագրերի միջին տևողությունը կարող է կազմել մինչև 90 օր:

Մրցույթի մասնակիցների շրջանակը  

Մենք հրավիրում ենք  ՀՀ-ում գրանցված բոլոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (հասարակական կազմակերպություններին, հիմնադրամներին, համայնքահեն կազմակերպություններին, լրատվամիջոցներին), վերոնիշյալ մարզերում ձևվավորված համայնքի ակտիվ խմբերին (ՀԱԽ) և համատիրություններին, ենթադրամաշնորների աջակցության հայտ ներկայացնելու համար: Հայտ ներկայացնողները և նախաձեռնողներին պետք է ունենալ համապատասխան փորձ և կարողություն   հետևյալ  բնագավառներում՝  

 

·      Համայնքի մասնակցային արագ գնահատում(ՄԱԳ)  և պլանավորում:

·       Համայնքահեն գործողություններ:

·      Էներգաարդյունավետության  նախաձեռնություններ:

·      Համագործակցություն ու գործընկերություն  ՏԻՄ-երի և մասնավոր հատվածի հետ:

·      Համայնքային խմբերի աջակցություն և զարգացում:

 

ԷԱՀՆ ենթադրամաշնորհի մրցույթի հայտի ընտրության չափորոշիչներ

   ԷԱՀՆ ենթադրամաշնորհի մրցույթի հայտը պետք է ներկայացնի նախաձեռնության հստակ նպատակը կամ նպատակները: Ակնկալվող արդյունքները պետք է լինեն իրատեսական ու չափելի: Ծրագրում պետք է ներկայացվի ուղղակի շահառուների հստակ նկարագրությունը և ակնկալվող օգուտը: Ծրագրերը պետք է ունենան պահպանման և շարունակականության պլան։

Բոլոր ծրագրերի հայտերը պետք է համապատասխանեն հետևյալն  չափորոշիչների՝

· Նախատեսվող ծրագրերը պետք է մաս կազմեն հաստատված համայնքային էներգաարդյունավետության պլանի:

·         Համայնքում պետք է իրականացրած լինի համայնքի մասնակցային արագ գնահատում (ՄԱԳ) կամ նմանատիպ հետազոտություն:

·         Առաջարկվող նախաձեռնությունը աջակցություն է ստացել նախատեսված շահառուների կողմից:

·      Համայնքի ակտիվ խմբերի դերը հստակ ներկայացված է ծրագրի մշակման, իրականացման և հետագա գործընթացներում:

· Առաջարկվող ծրագրի բյուջեն համապատասխանում է ենթադրամաշնորհների պահանջներին:

·      Գործողությունների պլանը իրատեսական է և կարող է կատարվել մինչև իննսուն օրվա ընթացքում,

·         Առկա է ծրագրի արդյունքների պահպանման և հետագա զարգացման հստակ պլանը,

·         Խթանում է համագործակցությունը ՏԻՄ-րի, ՔՀԿ-ների  և մասնավոր հատվածի միջև:

 

Ենթադրամաշնորհի մրցույթի հայտ ներկայացնելու կարգը

Հետաքրքրված ՔՀԿ-ները, համայնքի ակտիվ խմբերը (ՀԱԽ-ը) և համատիրությունները  ենթադրամաշնորհի մրցույթի հայտերը  պետք է ներկայացնեն հայերենով: Ենթադրամաշնորհի մրցույթի հայտերը կարող են ներկայացնել փակ ծրարով և էլեկտրոնային տարբերակով (կրիչով) կամ էլեկտրոնային փոստի միջոցով, նամակը վերնագրելով՝ «ԷԱՀՆ ենթադրամաշնորհի հայտ»:  Էլեկտրոնային նամակով ուղարկելու պարագայում նյութերի մեծածավալության կամ այլ պատճառով խնդիրների առաջացման դեպքում խնդրում ենք նախորոք տեղեկացնել ԱՍԲԱ հիմնադրամին և հավաստիանալ, որ ուղարկված նյութերը տեղ են հասել ժամանակին :

 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է Հուլիսի 4-ը, ժամը 18։00։

Մրցույթի հայտերը պետք է ներկայացվեն ԱՍԲԱ հիմնադրամ

Մեր հասցե՝   ք. Երևան, 0019, Բաղրամյան պող. 18, բն.2, ԱՍԲԱ հիմնադրամ,

Էլ.- փոստ՝   asbafoundation2@gmail.com    Հեռախոս՝ (374 10) 58 16 04

 

Էլեկտրոնային հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով `asbafoundation2@gmail.com

ԷԱՀՆ ենթադրամաշնորհի մրցույթի հայտի փաթեթի պահանջները 

· Ներկայացված հայտը պետք է ամբողջովին համապատասխանի այն պահանջներին, որոնք շարադրված են սույն փաստաթղթում։

·    Յուրաքանչյուր հայտատու ՔՀԿ կարող է ներկայացնել մինչև 5 /հինգ/ ծրագրի առաջարկ՝ տարբեր համայնքներում նախատեսվող ծրագրերի համար: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր համայնքային ծրագրի հայտերը կներկայացվեն համատեղ ՔՀԿ և ՀԱԽ-ի մասնակցությամբ:

·  Ենթադրամաշնորհի մրցույթի հայտը պետք է ստորագրվի և կնքվի ծրագրի պատասխանատուների կողմից:

· Նախաձեռնության նախագծի առաջարկը, առանց հավելվածների, չպետք է գերազանցի 5 (հինգ) էջ:

Ենթադրամաշնորհի մրցույթի հայտի փաթեթը

Հայտը ներկայացվում է համատեղ՝ ՔՀԿ-ի և ՀԱԽ-ի կողմից:

            այն պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝ 

·         Նախաձեռնության ծրագրի առաջարկ և աշխատանքային պլանը (Հավելված Ա և Բ):

·         Բյուջե և բյուջեի նկարագրություն (տես. Հավելված Գ և Դ):

·         Ներգրավված անձնակազմի աշխատանքային փորձը (CV) և նրանց դերը նախագծում։

·         ՀԱԽ-ի /5-7 անդամների/ ցուցակը հաստատված համայնքի ղեկավարի կողմից:

·         Համատեղ ծրագրի իրականացման պատրաստակամություն և պարտավորություն արտահայտող նամակներ համայնքից, ՏԻՄ-ից և այլ համագործակցող կառույցներից, ներառյալ ֆինանսավորման պատրաստակամությունը:

Այն մրցույթի հայտերը, որոնք չեն ներառի պահանջվող ամբողջ տեղեկատվությունը կամ չեն բավարարի ծրագրի պայմաններին, չեն դիտարկվի: Հաստատված ենթադրամաշնորհների տրամադրման վերաբերյալ որոշումները կընդունվեն մինչև 2019թ.  Օգոստոսի 2-ը:

 

Հանձնաժողովը ծրագրի առաջարկները կգնահատի հետևյալ չափանիշների հիման վրա.

 

1. Ծրագրի առաջարկի հստակ ներկայացումը, նորարարությունը ....................................30%

2. Բյուջեի նկարագիր և համաֆինանսավորման մակարդակ ............................................ 30%

3. Իրականացնողների փորձը և կարողությունները ............................................................ 10%

4. Արդյունքների պահպանման և շարունակականության պլան .…...................................10%

5. Համայնքի և ՀԱԽ-ի մասնակցությունը, գործընկերության խթանումը............……...20%

Տեղեկատվական հանդիպումներ

Բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, համայնքի ակտիվ խմբերը (ՀԱԽ-ը) և համատիրությունները կարող են իրենց հարցերը ներկայացնել ԱՍԲԱ հիմնադրամին`Բաղրամյան պ. 18, բն.2 Երևան, 0019, մինչև Հունիսի 21-ը, 2019թ.: Հարցերը նաև  կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով `asbafoundation2@gmail.com։

Ծրագրերի առաջարկների պատրաստմանը աջակցելու նպատակով, ԱՍԲԱ Կոնսորցիումը հինգ մարզերի՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի հետաքրքրված կազմակերպությունների, համայնքի ակտիվ խմբերի (ՀԱԽ-ների) և համատիրությունների համար  կկազմակերպի ենթադրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ հետևյալ ժամանակացույցով՝

-  21.05.2019թ. ժամը 11:30, Տավուշի մարզ. ք.Դիլիջան, փող.Մյասնիկյան 55, (համայնքապետարանի շենքում) “Էկոպոլիս“ ՀԿ-ի գրասենյակում:

-         24.05.2019թ.ժամը 12:00 Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, փող.Կամոյի 17 “Մարտունու ԻնֆոՏուն” գրասենյակում:

-         27.05.2019 թ. ժամը 12:00 Լոռու մարզ, ք.Վանաձոր, Խորենացի 6/1, “ՀԿ Կենտրոնի ՔՀԶ“ ՀԿ-ի  գրասենյակում:

-         30.05.2019թ. ժամը 11:30 Երևան-Բաղրամյան 18, բն 2, ԱՍԲԱ Հիմնադրամի գրասենյակում:

Վերոնիշյալ հանդիպումներին գրանցվելու համար խնդրում ենք նախապես գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին asbafoundation2@gmail.com կամ զանգահարել 010 581 604 հեռախոսահամարով։

  Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք գտնել հետևալ հղումով՝

 ARM

https://drive.google.com/drive/folders/1gNHpukpIsHxVdOhdxs_ONSnCxm9giQlt?usp=sharing

ENG

https://drive.google.com/drive/folders/1W-kLp6yOO3bMq2JBeS7JyVeX9cGWIDUZ?usp=sharing

! խնդրում ենք արտատպել հղումը համակարգչի բրաուզերի մեջ։

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: