ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

   Բնակարանային և անշարժ գույքի շուկաները ամբողջ աշխարհում արդեն վերափոխվել են համաշխարհային կապիտալի և ֆինանսական շուկաների:

 Բնակարանային ոլորտի ֆինանսականացման ֆենոմենը ի հայտ եկավ, երբ բնակարանը սկսեց դիտվել որպես ապրանք, որպես հարստության և ներդրումների շարժիչ ուժ և ոչ թե որպես սոցիալական բարիք: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ներկայացրած իր վերջին զեկույցում, ՄԱԿ-ի բնակարանային հարցերով հատուկ զեկուցող Լեյլանի Ֆարհան հետազոտել է բնակարանային ոլորտի ֆինանսականացումը և դրա վնասակար ազդեցությունը մարդու իրավունքների վրա: Սկսած զանգվածային բռնի տարհանումներից, որպեսզի ճանապարհ բացվի շքեղ բնակարանաշինության համար, մինչև անշարժ գույք ձեռք բերող անանուն ֆիրմաների գործունեությունը, դատարկված տներն ու իրենց համայնքից դուրս մղված մարդիկ, քանի որ այդտեղ ապրելն այլև մատչելի չէ նրանց համար, այս ամենի հետևանքներն արդեն զգալի են աշխարով մեկ:

2008 թ. ֆինանսական ճգնաժամի հետևանքով սկիզբ առած այն երևույթը, երբ բնակարանը դիտվում է որպես ներդրումների միջոց, կործանարար ազդեցություն ունի: ԱՄՆ - ում, ֆինանսական ճգնաժամին հաջորդող 5 տարիների ընթացքում ավելի քան 13 մլն. ձեռքբերումները հանգեցրել է ավելի քան 9 միլիոն ընտանիք վտարման: Իսպանիայում, ավելի քան կես միլիոն ձեռքբերումները հանգեցրել է ավելի քան 300,000 վտարման:

Զարգացող տնտեսություններում, նույնիսկ ոչ պաշտոնական բնակավայրերը ենթակա են սպեկուլյատիվ ներդրումների: Բնակիչները տեղահանվել և հաճախ անօթևան են մնացել, որպեսզի ճանապարհ հարթվի էլիտար բնակարանաշինության համար, որը հաճախ մնում է չբնակեցված: Այս ոլորտում շրջանառվող մեծ ֆինանսները կառավարություններին հաշվետու է դարձրել ներդրողների, այլ ոչ թե մարդու իրավունքների համար միջազգային պարտավորությունների առջև:

Համաշխարհային անշարժ գույքը կազմում է համաշխարհային ակտիվների արժեքի մոտ 60% կամ 217 տրլն ԱՄՆ դոլար, որի 75% կամ 163 տրլն. ԱՄՆ դոլարը բաժին է ընկնում բնակելի անշարժ գույքին: Սա ավելի քան կրկնակի անգամ գերազանցում է համաշխարհային ՀՆԱ-ի ծավալը:

Լեյլանին կոչ է անում կառավարություններին ապահովել, որ անշարժ գույքի շուկաները ծառայեն բնակարանային կարիքին այլ ոչ թե ներդրումային առաջնահերթություններին և հիշեցնում է կառավարություններին, որ նրանք առաջին հերթին հաշվետու են մարդու իրավունքների պաշտպանման համար:

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: