ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

2016թ. ապրիլ ամսին ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Լեյլանի Ֆարհան այցելեց Հնդկաստան: Երկու շաբաթվա ընթացքում նա հասցրեց հանդիպել պաշտոնյաների, դատավորների, քաղաքացիական հասարակության, համայնքների ներկայացուցիչների և այլ շահառուների հետ, որոնց արդյունքում կազմեց նախնական հաշվետվություն իր ճանապարհորդության մասին: Ներկայացնենք դրա հակիրճ պատկերը:

Հնդկաստանը հայտնի է իր սուր հակադրություններով`ծայրահեղ աղքատություն ու զրկանքներ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ ծայրահեղ հարստություն: Այս տարբերությունն բացահայտ տեսանելի է և անընդհատ աճում է: Մոտ 65-70 միլիոն մարդ ապրում է ետնախորշերում՝ հաճախ անմարդկային և մարդկային արժանապատվությունը ոտնահարող պայմաններում:

Չնայած այն հանգամանքին, որ այստեղ ուրբանիզացիան ավելի դանդաղ է ընթանում, քան այլ զարգացող տնտեսություն ունեցող երկրներում՝ Հնդկաստանը խոշորամասշտաբ ուբանիզացիայի հեռանակար ունի՝ առնվազն մոտակա տասնամյակի համար: 2010-15թթ. քաղաքային բնակչությունը կայուն տեմպերով աճել է միջին տարեկան 2,4%-ով, այն դեպքում երբ գյուղական համայնքների միջին տարեկան աճն ընդամենը 0.7% է տարեկան:Սա վկայում է դեպի քաղաքային բնակավայրեր միգրացիայի կամ բռնի տեղահանման միտման մասին:

Հնդկաստանը նաև ծաղկող տնտեսություն ունեցող երկիր է, որտեղ իրական ՀՆԱ-ի աճի տեմպերը գնահատվում է 7.3 տոկոս 2016թ.: Ըստ կանխատեսումների՝ Հնդկաստանի ՀՆԱ-ն կշարունակի աճել տարեկան ավելի քան 7%-ով նաև առաջիկա տասնամյակում: Այլ կերպ ասած, Հնդակաստանն ունի առավելագույն ռեսուրսներ՝ առավել խոցելի խմբերի համար պատշաճ բնակարաանային պայմաններ ապահովելու համար:

Լեյլանի Ֆարհան նշել է նաև այս ամենի հետ կապված մի շարք դրական նախաձեռնությունների մասին, այդ թվում` նոր ազգային բնակարանային սխեմայի և կյանքի ապահովության իրավունքի միջոցով բնակարանային իրավունքի սահմանադրական պաշտպանություն մասին: Միևնույն ժամանակ, նա մատնացույց է արել, մի շարք հարցեր, որոնք լուրջ մտահոգություն են առաջացնում և անհապաղ ուշադրության կարիք ունեն, այդ թվում՝ առանձնապես խոցելի խմբերի հանդեպ արմատացած խտրականությունը և սոցիալական մեկուսացումը, քաղաքային անօթևանությունը, շարունակական բռնի տարհանումները, հողազրկությունը և բռնի տեղահանումները գյուղական վայրերում և արդարադատության հասնելու նշանակալի խոչընդոտների առկայությունը:

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: