ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

 

 ԵՄ-ն աջակցում է հայաստանյան քաղաքացիական հասարակության էներգաարդյունավետությանն ուղղված կարողությունների զարգացմանը

 

2018 թվականի նոյեմբերին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) և լրատվամիջոցների համար տեղի է ունեցավ երկու դասընթաց  «Համայնքային մասնակցային  գնահատում և պլանավորում էներգախնայողության համար» թեմայով: Դասընթացներին մանակցում էին  Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Արարատի մարզերից քաղաքացիական հասարակական կազմակերպությունները ներկայացնող երեսուն մասնակից: Այդ կազմակերպությունները վերջերս ստացել են Հայաստանում ԵՄ պատվիրակության  ենթադրամաշնորհներ` էներգաարդյունավետության հանրային իրազեկման քարոզարշավներ իրականացնելու համար: Դասըթացները կազմակերպվել են «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից: Ծրագիրը իրականացվում է «Ազգային սոցիլական բնակարանային ասոցիացիա» հիմնադրամը համագործաքցելով Արևելյան Եվրոպայի համար բնակարանային նախաձեռնություն» (IWO), չեխական «SEVEn էներգախնայողության կենտրոն» (SEVEn) և հոլանդական կոոպերատիվ (Energie-U) կազմակերպություններր հետ:
Ակնկալվում է, որ տեղական կազմակերպությունները կօգտագործեն դասընթացների ընթացքում ձեռք բերված հմտություններն ու կարողությունները ծրագրի հետագա փուլերում` մասնավորապես, համայնքի մասնակցային գնահատման և պլանավորման, ինչպես նաև համայնքային էներգաարդյունավետության նախաձեռնությունների իրականացման ընթացքում:
 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: