ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

  

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության նախաձեռնություններին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող և ԱՍԲԱ Կոնսորցիումի[1] կողմից իրականացվող «ԵՄ քաղաքացիական հասարուկությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» (EEAC) ծրագրի շրջանակներում 19 (տասնինը) հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ ենթադրամաշնորհներ են ստացել ՀՀ հինգ մարզերի համայնքներում էներգաարդյունավետությունը խթանելու համար: Ծրագրի շրջանակներում ձևավորված անկախ հանձնաժողովը ուսումնասիրելով հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների և նրանց կոալիցիաների կողմից ներկայացրած հայտերը ընտրել է 11 ծրագիր ֆինանսավորման համար: Հաստատված ծրագրերի բյուջեների հանրագումարը կազմում է 36,149,689 դրամ, որից 26,167,567 դրամը կտրամադրվի Հայաստանում ԵՄ պատվիրակության, իսկ 9,982,122 դրամը` տեղական կազմակերպությունների կողմից:
 

 

Ենթադրամաշնոհների նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից առաջարկած նորարարական գաղափարների իրականացմանը, որոնք ուղղված են բարձրաձայնելու համայքներում առկա էներգետիկ ծախսերի խնդիրները և տարածելու էներգաարդյունավետության մշակույթը։ Քաղաքացիական հասարակական կազմակերպությունները և համայնքային խմբերը կիրազեկեն բնակչությանը էներգախնայողության մեթոդների և նրանց կիրառման վերաբերյալ, ներգրավելով այդ գործընթացին համայնքային ռեսուրսները, և համագործակցելով ՏԻՄ-րի և մասնավոր ընկերությունների հետ:
 
Համայնքների էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված հանրային իրազեկումը և քարոզարշավները կնպաստեն  համայնքային նախաձեռնությունների  ձևավորմանը և հասարակական կազմակերպություների ներգրավմանը որոշումների կայացման գործընթացում։ Ծրագրերի արդյունքում կզարգանան ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների  մասնագիտական և կազմակերպչական կարողությունները, ինչը իր հերթին հնարավորություն կստեղծի համայնքային քաղաքականության մշակման գործընթացներում զարգացնելու քաղաքացիական ակտիվ մասնակցությունը։ Ծրագրերը նաև հնարավորություն կտան ՔՀԿ-ներին արդյունավետորեն ներգրավվել համայնքների  էներգաարդյունավետության և ռեսուրսների կառավարման գործողությունների պլանի մշակման գործընթացին։

 

 

Ենթադրամաշնորհային ծրագրերի տևողությունն է միչև 6 ամիս

Իրականացման վայրը՝ 

 

Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Կոտայք, Արարատի մարզեր
Իրականացնող կազմակերպություններ՝  «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Էկոպոլիսի»  հասարակական կազմակերպություններ, -  «Աջակցություն կանանց և երեխաներին» ՀԿ  Դիլիջանի համայնքային կենտրոնի «Կորիզ» ամսաթերթ, Դիլիռադիո առցանց ռադիոհարթակ, «Երկխոսություն և գործարարություն» ՀԿ և«Նոր հայացք» ժողովրադվարության աջակցության ՀԿ, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» և «Մարտունու համայնքային զարգացման կենտրոն»  հասարակական կազմակերպություններ, «Քյավառ» հեռուստաընկերություն ՍՊԸ և «Աժդահակ» համայնքային զարգացման ՀԿ, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ և« Արեգունի» սոցիալական զարգացման ՀԿ, Լոռու զարգացման կենտրոն, ՀԿ կենտրոն քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, ՛՛Եղվարդ՛՛ երիտասարդական-բնապահպանական ՀԿ, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ, «Մեդիան՝ հանուն քաղաքացիական հասարակության» ՀԿ և Արտաշատի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն (ՔԵԿ):

      


 
[1] ԱՍԲԱ Կոնսորցիումում ներգրավված են ՝ Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամ, Հայաստան, Արևելյան Եվրոպայում Բնակարանային Նախաձեռնութուն (IWO e.V) Գերմանիա, SEVEn, Էներգախնայողության Կենտրոն, z.u.,Չեխիայի Հանրապետություն, և Energie-U- կոոպերատիվը, Նիդեռլանդներ:
 

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: