ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրեց «Ջերմ օջախ» վարկային ծրագիրը Դիլիջանում, որը մշակվել է Ֆրանսիայի զարգացման գործակալության (Agence Française de Développement) կողմից` որպես Հայաստանում ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար բնակարանային ֆոնդի զարգացման ծրագրի մի մաս:

Ազգային Հիփոթեքային Ընկերության (ԱՀԸ) և Ֆրանսիայի զարգացման գործակալության (ՖԶԳ) ներկայացուցիչները միջոցառման մասնակիցներին ներկայացրեցին ծրագրի առավելությունները Հայաստանի ընտանիքների համար:

«Ջերմ օջախ»-ի նման ծրագրերը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի բնակարանային ֆոնդի ֆինանսավորման երկարաժամկետ ռազմավարության համար ընդհանրապես և էներգախնայող ներդրումների համար՝ մասնավորապես»,- միջոցառման ժամանակ ասեց ԱՀԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը:

ՖԶԳ-ի ներդրումների գծով ավագ պաշտոնյա Բերտրան Նորան իր հերթին նշեց. «Էներգախնայող ներդրումները բնակարանային ոլորտում կարևոր են Հայաստանի տնտեսական զարգացման և մարզերի բնակիչների համար: Բացի այդ, այս ներդրումները շատ կարևոր են Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանության համար: Մեր համագործակցությունը Ազգային Հիփոթեքային Ընկերության հետ կայունություն է ապահովում այս գլոբալ նպատակին հասնելու գործում, և մենք ուրախ ենք նման դրական հեռանկարների համար»:

«Ջերմ օջախ» ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, բարելավել կենսապայմանները, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ինչպես նաև խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում և գյուղերում:

ԱՍԲԱ հիմնադրամը իրականցնում է ծրագրի տեխնիկական աջակցությունը ավստրիական Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ (KPC) ընկերության և գերմանական ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ (MEI) ընկերության հետ համատեղ:

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: