ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Սույն թվականի փետրվարի 26-ին, «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում Ազգային Հիփոթեքային Ընկերությունը ներկայացրեց բնակարանների էներգաարդյունավետ վերանորոգման «Ջերմ օջախ» ծրագրի գործողությունները: Միջոցառման մասնակիցների շարքում էին Ֆրանսիայի զարգացման գործակալությունը (Agence Française de Développement), Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանի բանկային ոլորտի, էներգաարդյունավետ սարքավորումների մատակարարների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Միջոցառման ժամանակ հյուրերին ներկայացվեցին ծրագրի մանրամասները, կայքը և էներգիայի օգտագործման հաշվիչը:

«Ջերմ օջախ» վարկային ծրագիրը մշակել է Ֆրանսիայի զարգացման գործակալությունը: Հայաստանում այն իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով: «Ջերմ օջախ»  ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնել բնակարանների վերանորոգում, բարելավել կենսապայմանները, նվազեցնել բնակարաններում էներգիայի ծախսերը, ինչպես նաև խթանել էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում և գյուղերում:

Ծրագրի շրջանակում Հայաստանի ընտանիքներին տրամադրվում են մատչելի վարկեր ՀՀ դրամով էներգաարդյունավետ վերանորոգում իրականացնելու համար: Յուրաքանչյուր վարկի համար տրամադրվում է 5% կամ 10% բոնուս-դրամաշնորհ Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից՝ էներգաարդյունավետ վերանորոգման որոշակի չափանիշներին համապատասխանելու դեպքում:

«Ջերմ օջախ» ծրագրի տեխնիկական աջակցությունը ներառում է գործընկեր կազմակերպությունների կարողությունների զարգացման գործառույթը և իրականացվում է ավստրիական Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ (KPC) ընկերության, գերմանական ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ (MEI) ընկերության և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի համատեղ ջանքերով:

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: