ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

2014թ. հուլիսի 11-ին Դիլիջան բնակարանային համալիրի շին. հրապարակ այցելեցին ԱՍԲԱ Խորհրդի անդամները, Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներ: Հյուրերը ընդգծեցին ծրագրի առաջին փուլի հաջող ավարտը, շինարարական աշխատանքների պատշաճ որակով իրականացումը և շինարարության ընթացքում նորարարական տեխնոլոգիաների կիրառումը:

Պատվիրակությունը այցելեց նաև Դիլիջանի քաղաքապետարան, որտեղ կայացավ աշխատանքային հանդիպում Դիլիջանի քաղաքապետի, փոխքաղաքապետի և քաղաքի գլխավոր ճարտարապետի հետ:  Հանդիպման մասնակիցները քննարկեցին ԱՍԲԱ հիմնադրամի կողմից իրականացվող բնակարանային ծրագրի առաջին փուլի ավարտի հետ կապված հարցեր, ինչպես նաև նշված ծրագրում Հայաստան ներգաղթած սիրիահայերի ներգրավման հնարավորությունները:  Հանդիպման ընթացքում կարևորվեց ԱՍԲԱ հիմնադրամի առաջատար դերը Դիլիջանի բնակարանային ֆոնդի զարգացման և արդիականացման գործում, ինչպես նաև քննարկվեցին Դիլիջանի համայնքի զարգացման հեռանկարները և սիրիահայ փախստականների բնակարանային խնդիրների վերաբերյալ համայնքի կողմից առաջարկվող լուծումները:

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: