ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

  Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու խնդիրը շարունակում է մնալ ԱՍԲԱ հիմնադրամի հատուկ ուշադրության կենտրոնում: Նոյեմբերի 6-ին արդեն երկրորդ անգամ հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ սիրիրահայ ընտանիքներ այցելեցին Դիլիջան՝ այնտեղ բնակվելու և աշխատանք գտնելու հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Վերջերս նրանց հետ հեթական հանդիպումներից մեկի ընթացքում ներկայացվել էր Դիլիջանի ներկայիս հնարավորություններն ու զարգացման նախագծերը, ինչը մեծ արձագանք էր ստացել մասնակիցների շրջանում: Հաշվի առնելով դա՝ որոշվեց կազմակերպել սիրիահայերի այցը Դիլիջան, որպեսզի նրանք սեփական աչքերով տեսնեն քաղաքը և ավելի վստահ լինեն իրենց որոշումների մեջ ապագայի վերաբերյալ: Սկզբում խումբն այցելեց քաղաքապետարան, որտեղ մասնակիցները հանդիպում ունեցան քաղաքապետի և զբաղվածության հարցերով զբաղվող մասնագետների հետ: Նրանց ներկայացվեց Դիլիջանը պատմությունը և արվեցին աշխատանք գտնելու կամ սեփական բիզնես սկսելու հստակ առաջարկներ: Այնուհետ նրանք այցելեցին ԱՍԲԱ հիմնադրամի Դիլիջան Բնակարանային Համալիր:

  Այսօր Դիլիջան Բնակարանային Համալիրը միակն է, որ քաղաքում առաջարկում է սոցիալական բնակարաններ ցածր և միջին եկումտներ ունեցող ընտանիքներին և կարող է սիրիահայերի բնակարանային ապահովվածության համար ամենահարմար տարբերակը լինել: ԱՍԲԱ տնօրեն Արա Նազինյանը մանրամասն ներկայացրեց էներգիարադյունավետ լուծումներով կառուցված բնակարաները, ինչպես նաև դրանք ձեռք բերելու կամ երկարաժամկետ վարձակալությամբ ապրելու տարբերակները: Նշենք, որ ԱՍԲԱ-ն սահմանել է հնարավորինս մատչելի պայմաններ, որպեսզի Սիրիայից եկած մեր հայրենակիցներն իրենց ապահով և հարմարավետ զգան հայրենիքում:

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: