ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

 

Դիլիջանի ծրագիր 

  

Սոցիալական բնակարանային առաջին ծրագրի փուլային իրականացումը մեկնարկել է Դիլիջանում՝

  • առաջին փուլ՝ 16 բնակարան (ավարտված է)
  • երկրորդ փուլ՝ 38 բնակարան
  • երրորդ փուլ՝ 150 բնակարան

 

Ծրագրի հիմնավորումը. 

  • Ըստ ԱՍԲԱ հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրությունների՝ բնակարանային կարիքը Դիլիջանի համայնքում ներկայումս կազմում է 500 ընտանիք, որոնցից 200-220 ընտանիք հանդիսանում են սոցիալական և մատչելի բնակարանների հնարավոր շահառուներ:

  • ԱՍԲԱ ծրագրի հիմնական շահառու են դիտարկվում Դիլիջանում բնակվող կամ Դիլիջան տեղափոխվող միջին եկամուտ ունեցող ընտանիքները՝ մեկ ընտանիքի միջին ամսեկան եկամտի չափը՝ 200,000-250,000 ՀՀ դրամ:

  • Ծրագրի շրջանակներում ԱՍԲԱ հիմնադրամի և Դիլիջանի քաղաքապետարանի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր, համաձայն որի Դիլիջանի քաղաքային համայնքը՝

    •  Տրամադրում է մատչելի պայմաններով հողատարածք և անավարտ շինություն

    •  Ապահովում է կառուցապատվող տարածքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ

 

Ծրագրի նպատակը. Դիլիջան քաղաքում ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին ապահովել կայուն և մատչելի բնակարանով՝

  • ստեղծելով մինչև 200 բնակարանից բաղկացած պատշաճ սպասարկվող բնակարանային համալիր

  • ձևավորելով 200 ընտանիքից բաղկացած համայնք

Ծրագրի իրականացումը. Դիլիջան համայնքում ծրագրի նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2011թ.-ին:

Ծրագրի իրականացումը նախատեսված է 3 փուլով՝ 

I փուլ – 16 բնակարան, որը ենթադրում է տարածքի կառուցապատում ցածրահարկ կցաշար տներով (այս փուլն ավարտվել է 2014թ. դեկտեմբերին)

II փուլ – 38 բնակարան, որը ներառում է 18 բնակարան ցածրահարկ կցաշար տներում և 20 բնակարան վերակառուցված անավարտ բազմաբնակարան շենքում (այս փուլը կիրականացվի բավարար ներդրումների առկայության դեպքում)
 
III փուլ – 150 բնակարան
 
Ծրագրի առաջին փուլի ֆինանսավորումը իրականացվել է հոլնադական DIGH վարկային կազմակերպության կողմից: 

Ֆինանսական երաշխիքը տրամադրվել է Groen West հոլանդական բնակարանային կորպորացիաի կողմից:

Ակնկալվող արդյունքները.

  • նորակառույց, էներգախնայող և կայուն բնակարանային ֆոնդ Դիլիջանում ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքների համար

  • ձևավորված սոցիալական բնակարանային համայնք նոր կառուցապատված համալիրում

  • բնակարանային տարբերակված պայմաններ՝ բնակարան շենքում կամ առանձնացված երկհարկանի տուն իր այգետարածքով

  • մատչելի բնակարաններ սեփականության իրավունքով կամ սոցիալական երկարաժամկետ վարձակալությամբ

  •  
© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: