ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Ս.թ. օգոստոսի 21-24-ին ԱՍԲԱ հիմնադրամի տնօրեն՝ Արա Նազինյանը և Խորհրդի նախագահ՝ Ռուդի դե Յոնգը այցելեցին Դանիայի Թագավորություն՝ ուսումնասիրելու Հայաստանում սոցիալական և մատչելի բնակարանային ոլորտում Դանիական կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության ուղիները: Կոպենհագենում Հայաստանի դեսպանությունը Հայաստանի սոցիալական և մատչելի բնակարանային ոլորտի զարգացմանն ուղղված հանդիպումներ էր կազմակերպել Դանիայի Սոցիալական բնակարանային կազմակերպությունների ֆեդերացիայի և Դանիայի կառավարության Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ: ԱՍԲԱ հիմնադրամի պատվիրակության հետ միասին հանդիպումներին մասնակցում էր նաև Դանիայում Հայաստանի դեսպան՝ Հրաչյա Աղաջանյանը:

Դանիայի Սոցիալական բնակարանային կազմակերպությունների ֆեդերացիայի տնօրեն՝ Բենթ Մադսենի և միջազգային բաժնի ղեկավար՝ Նատալիա Ռոգաջեվսկայի հետ հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրեցին վերջին տարիների ընթացքում սոցիալական մատչելի բնակարանաշինության զարգացումը՝ յուրաքանչյուր երկրի զարգացման կոնտեքստում: Կողմերը քննարկեցին նաև երկու կազմակերպությունների գործընկերության հիմնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և ընդգծեցին համագործակցության հետագա զարգացման հիմնական ոլորտները, ներառյալ էներգախնայողությունը և բնակարանների մատչելիությունը:

Դանիայի կառավարության Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի դեսպանը և ԱՍԲԱ-ի տնօրենը ներկայացրեցին Հայաստանի բնակարանային ոլորտում առկա հիմնական կարիքներն ու խնդիրները: Հայաստանը թիրախային երկիր է հանդիսանում Դանիայի 2013-2017թթ.-ի Հարևանության Ծրագրի համար և բոլոր տեսակի երկկողմանի կապերը ողջունելի են նախարարության կողմից: Չնայած այն հանգամանքին, որ բնակարանային ոլորտը ուղղակիորեն նշված չէ որպես առաջնահերթ ոլորտ Հայաստանին աջակցության ծրագրում, այդուհանդերձ նախարարությունը 2013-2017թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում կողջունի ցանկացած նորարարական ծրագրային նախաձեռնություն:

ԱՍԲԱ հիմնադրամը բարձր է գնահատում Դանիայում Հայաստանի դեսպանության ներգրավվածությունն ու աջակցությունը և պատրաստ է շարունակել համագործակցել դեսպանության հետ՝ Դանիական կառույցների հետ փոխշահավետ գործընկերության զարգացման ուղղությամբ: 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: