ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Սեպտեմբերի 15-ին Եվրոպայի հանրային, կոոպերատիվ և սոցիալական բնակարաններ տրամադրողները ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանի և Սլովակիայի ԵՄ նախագահութան հետ համատեղ հավաքվել էին Ժնևում, որպեսզի ներկայայցնեն հաջող բնակարանային քաղաքականությունների ազդեցությունը: Շատ եվրոպական երկրներ իրենց բնակարանային քաղաքականությունները բարեփոխելու խաչմերուկում են հիմա՝ բնակարանային ճգնաժամի ճնշման ներքո, ավելի շատ մատչելի բնակարաններ են անհրաժեշտ: Ինչպե՞ս են կարող քաղաքականություն մշակողները պատասխանել այդ փոփոխվող պահանջներին: Ո՞րն է ճիշտ քաղաքականությունների կոմբինացիան:

“Ապագայի Բնակարանային քաղաքականությունները: Ի՞նչ անել, որպեսզի դրանք աշխատեն” համաժողովն միավորել էր 180 շահառուներ, ներառյալ բնակարաններ տրամադրողների, մի շարք բնակարանային նախարարության ներկայացուցիչների ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանի տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կառույցների, գիտական, եւ քաղաքացիական հասարակության անդամների:Հիմնական զեկուցող Պիտեր Կաչոլա Շմալը խոսեց Գերմանիայում ներգաղթի հետ կապված բնակարանային մարտահրավերների և փախստականների ճգնաժամի մասին:

Նստաշրջան I– Բնակարանաշինություն և հասարակություն

Որակյալ, մատչելի բնակարանները ավելի լավ հասարակություն ունենալու հիմնական շարժիչներից են: Հանրային, կոոպերատիվ և սոցիալական բնակարանային պրովայդերները բազմակողմանի և չափելի ազդեցություն ունեն ընդարձակ համայնքների վրա: Լավագույն փորձի բազմաթիվ օրինակներ, կապված այնպիսի մարտահրավերների հետ, ինչպիսիք են միգրացիան, անօթևանությունը և սոցիալական տարանջատումն ընդհանրապես կարելի է նույնականացնել ողջ Եվրոպայում: Ինչպե՞ս է հնարավոր բազմապատկել և ադապտացնել հաջողված մոդելների տեղականան մակարդակից դեպի ազգային մակարդակ սուղ միջոցների պարագայում: Բանախոսները ներկայացրեցին բնակարանային ասոցիացիաների տնտեսական ազդեցությունը չափելու մոդելները տարբեր երկրներում:

Նստաշրջան II – Շենքեր, շինարարություն և ֆինանսներ

Աշխարհն ավելի արագ է փոխվում, քան բնակարաններ տրամադրելու եղանակները: Կլիմայի փոփոխությունը, երաշտը, դեմոգրաֆիան և անկանխատեսելի գործոնները, ինչպիսիք են պատերազմի գոտիները ձևավորում են նոր իրականություն, ինչպես բնակարանային սեկտորի այնպես էլ տեղական իշխանությունների համար: Շինարարություննում նորամուծությունները այժմ անհրաժեշտ են առավել քան երբևէ, որպեսզի լուծեն ավելի լավ բնակարաններ ունենալու խնդիրն՝ ավելի արագ ու ցածր ծախսերով: Ո՞րն է նորարարական լուծումների, ֆինանսների հասանալիության և քաղաքակնությունների լավագույն համադրությունը, որը կապահովի կայուն ապագա բնակարանաշինության համար: Շվեդիայի, Սլովակիայի և Ալբանիայի բանախոսները ներկայացրեցին ցածր ծախսերով բնակարանաշինության և նորարարական ֆինանսների մոդելներ:

Նստաշրջան III –  Քաղաքային զարգացում և սոցիալական ինտեգրում

Սոցիալ-տարածական տարանջատումը հիմնական մարտահրավերներից է ժամանակակից քաղաքային միջավայրում: Անհավասարությունը առաջացնում է մի շարք խնդիրներ, որոնք կապված են պատշաճ, մատչելի բնակարանների բացակայության, կրթության բացակայության, գործազրկության և նույնիսկ արմատականացման հետ: Այս պայթուցիկ խառնուրդն ունի անմիջական ազդեցություն համայնքներում, որտեղ մենք ապրում ենք: Այս մարտահրավերներին դիմակայելը կարող է բարդ թվալ, բայց ըստ էության, ընդամենը չորս քայլ է պահանջվում պատասխան պատրաստելու համար՝ համադրված բնակարանային լուծումներ, համապատասխան ֆինանսավորում, բնակիչների իրավունքների ու հնարավորությունների շրջանակաի ընդլայնում և աջակցություն ԵՄ-ից: Սրանք կարող են կենսունակ համայնքերի համար որպես տեսլական հանդիսանալ: Բայց արդյո՞ք այսքանը բավարար է: Կոոպերատիվ Բնակարանաշինության Կոնֆեդերացիային գործադիր տնօրեն Բլես Լամբերտը ներկայացրեց բնակարանային կոոպերացիայի տարաբնույթ համադրությունների օրինակներ: Եվրոպական Զարգացման Բանկի փորձագետները ներկայացրեցին բանկի կողմից բնակարանաշինությանն աջակցելու ուղությունները: Ռաքել Հերերան Եվրոպական Հանձնաժողովից ներկայացրեց անօթևանության և տեղահանումների կանխարգելման մասին ԵՀ հետազոտությունը:

Աղբյուրը՝ Housing Europe

 

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: