ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Հոգաբարձուների Խորհուրդ

ԱՍԲԱ հիմնադրամի գերագույն ղեկավար և վերահսկիչ մարմինն է: 

Խորհրդի անդամներն են տարբեր հեղինակավոր կազմակերպությունների փորձաշատ մասնագետներ և ղեկավարներ Հայաստանից և Նիդերլանդներից:

 

Պրն. Ռուդի Դե Յոնգը` ԱՍԲԱ հիմնադրամի Խորհրդի նախագահը, ավելի քան 30 տարվա փորձ ունի հոլանդական սոցիալական բնակարանային ոլորտում և ավելի քան 20 տարի ղեկավարել է խոշոր բնակարանային ասոցիացիա: Արդեն 5 տարի է պրն. Դե Յոնգը իր գործունեությունը ընդլայնել է նաև եվրոպական ասպարեզում: Մինչև վերջերս պրն. Դե Յոնգը հանդիսացել է Հոլանդական սոցիալական բնակարանային ֆեդերացիայի (AEDES) եվրոպական գործերի քաղաքականության խորհրդատու: 2012թ. հունվարից նա նշանակվել է Aedex-IPD հոլանդական սոցիալական բնակարանային ինդեքսի նախագահ, իսկ 2012թ. մայիսից նաև WbvG սոցիալական բնակարանային ասոցիացիայի վերահսկող խորհրդի նախագահ:


 Պրն. Պիտեր Կորզելիուս` ավելի քան 30 տարվա փորձառու մասնագետ բնակարանային կառավարման ոլորտում: Պրն. Կորզելիուսը 8 տարի ղեկավարել է SWW սոցիալական բնակարանային կազմակերպությունը: Պրն. Կորզելիուսի միջազգային փորձը ներառում է խորհրդատվական ծառայությունների մատուցում Չեխիայում, Լեհաստանում, Սլովակիայում և Ռուսաստանում իրականացվող տարբեր բնակարանային ծրագրերում: Ներկայումս նա հանդիսանում է Գրոեն Վեստ սոցիալական բնակարանային կազմակերպության խորհրդի անդամ:


  

 

Պրն. Արմեն Խալաթյանը գյուղական վայրերում միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող մի շարք ծրագրերի համակարգման և ղեկավարման հարուստ փորձ ունի: Ներկայումս պրն. Խալաթյանը աշխատում է UMCOR Հայաստանում որպես Կայուն համագործակցության ընդլայնման և գյուղատնտեսական զարգացման ծրագրի (SCEAD) համակարգող: Նախկինում պրն. Խալաթյանը ղեկավարել է Հայաստանի գյուղական համայնքներում սոցիալական ենթակառուցվածքի բարելավման գծով մի շարք խոշոր ծրագրեր և նախագծեր: 


 

 Պրն. Գագիկ Մակարյանը Հայաստանի գործատուների միության նախագահն է: Նա ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձ ունի տնտեսության տարբեր ճյուղերում: Ներկայումս պրն. Մակարյանը հանդիսանում է “Հայ Կոնսալտ” ընկերության գործադիր տնօրեն, ինչպես նաև դասավանդում է մի շարք ուսումնական հաստատություններում “Որակի կառավարման համակարգեր” թեմայով:

  

 
  

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: