ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

ԱՍԲԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ԵՆ ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

  Այցելության աշխարհագրությունը ընդգրկել է Ամստերդամ, Ռոտերդամ, Դելֆտ, Լելիստատ և մի շարք այլ քաղաքներ: ԱՍԲԱ-ի ներկայացուցիչները եղել են Konosh, Hasselt կաղապարամած արտադրող գործարաններում, հանդիպումներ են ունեցել  Բեվեր Վիյկ քաղաքի BVIJ շինարարական կազմակերպությունում, այցելել են Dubo Technik էներգախնայող սարքավորումների վաճառասրահ և հավաքովի տանիքների պատրաստման գործարան: Հոլանդացի գործընկերների հետ հանդիպումները շարունակվել են  Woonbron և Groen West բնակարանային կորպորացիաներում, Zoetermeer քաղաքում մասնակցել են եռաչափ հավաքովի տների կառուցման գործընթացին և շնորհանդեսին: Այցելության ողջ ընթացքում հայ գործընկերներին ուղեկցել է PUM կազմակերպության փորձագետ՝ Խելդե Նյուվենհույզենը: ԱՍԲԱ-ի ներկայացուցիչների այցը Նիդերլանդներ եզրափակվել է PUM-ի ղեկավար անձնակազմի հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի և հետագա գործունեության հնարավորություններն ու ձևաչափը ։ 

 

 

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: