ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Ս.թ. օգոստոսի 8-ին ԱՍԲԱ հիմնադրամը Դիլիջանի քաղաքապետարանի հետ համատեղ հանդիպման էր հրավիրել Դիլիջանի բնակարանային ռեգիստրում գրանցված և մասնավորապես Դիլիջան բնակարանային համալիրի պոտենցիալ շահառու հանդիսացող ընտանիքներին: Հանդիպման ընթացքում ԱՍԲԱ գլխավոր տնօրեն՝ Արա Նազինյանը տեղեկացրեց Դիլիջանի բնակիչներին հիմնադրամի կողմից Դիլիջանում իրականացվող մատչելի բնակարանային ծրագրի առաջին փուլի շինարարական աշխատանքների ավարտի մասին և պատասխանեց բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի: Պարոն Նազինյանը նշեց, որ Դիլիջանի բնակիչներին նորակառույց բնակարանները թե վարձակալությամբ, և թե սեփականության իրավունքով առաջարկվում են շուկայականից ցածր արժեքով և ԱՍԲԱ հիմնադրամը պատրաստ է արդեն քննարկելու պայմանագրային դրույթները ապագա բնակիչների հետ:

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: