ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

Խորհրդատվական Խորհուրդ


- Խորհրդատվություն և փորձագիտական կարծիքներ է տրամադրում ԱՍԲԱ ռազմավարության, ծրագրերի և նախագծերի վերաբերյալ
- Աջակցում է ԱՍԲԱ գործընկերային ցանցի ընդլայնմանը
- Ներկայացնում է ԱՍԲԱ-ն տարբեր կազմակերպություններին

Խորհրդատվական խորհրդի անդամներն են ականավոր փորձագետներ Նիդերլանդներից, Հայաստանից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից և Սերբիայից:

Դիկ Ռեյնդերսը (Նիդերլանդներ) Վոնբրոն սոցիալական բնակարանային կազմակերպության բնակարանային քաղաքականության ավագ խորհրդատու է: Բացի խորհրդատվական պաշտոնից Դիկ Ռեյնդերսը, որպես ավագ խորհրդատու, նախկինում աշխատել է Դանիական այլ բնակարանային կազմակերպություններում, ինչպես նաև Ռոտերդամի քաղաքապետարանում, որպես բնակարանային քաղաքականության խորհրդատու: Նա աշխատել և օգնել է Հոլանդական վարձակալների միության հիմնադրման գործում: Դիկ Ռեյնդերսը մեծապես նպաստել է ԱՍԲԱ հիմնադրամի ինստիտուցիոնալ զարգացմանը և սոցիալական բնակարանային ոլորտում քաղաքապետարանների կարողությունների զարգացմանը՝ կազմակերպելով բազմաթիվ դասընթացներ Վոնբրոնի առաջատար մասնագետների մասնակցությամբ:


 

Իրինա Վանյան (Հայաստան)` տնտեսագիտական գիտությունների թեկնածու, դոցենտ: Տկն. Վանյանը ներկայումս դասավանդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Էկոնոմիկայի, իրավունքի և կառավարման ամբիոնում: Նախկինում տկն. Վանյանը գործադիր տնօրենի պաշտոններ է զբաղեցրել «Ուրբան Կայուն Զարգացման Հիմնադրամ» կազմակերպությունում և «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» ազգային գրասենյակում: Տկն. Իրինա Վանյանը հմուտ փորձագետ է և հետազոտական մեծ փորձ ունի քաղաքային տնտեսության էկոնոմիկայի, բնակարանային կառավարման և սպասարկման ոլորտներում:


 

Էռնեստո Մոռոսինը (Շվեյցարիա) հարուստ աշխատանքային փորձ ունի Սերբիայի, Վրաստանի և Հայաստանի հումանիտար բնակարանային ոլորտում: Նա երկար տարիներ աշխատել է Շվեցարական համագործակցության գրասենյակի կողմից իրականացվող տարբեր բնակարանային ծրագրերում: Էռնեստո Մոռոսինը մեծապես նպաստել է Հայաստանում Սոցիալական բնակարանային ծրագրի (ՄԱՏՐԱ) զարգացմանը և ակտիվորեն միջնորդել է Թիֆլիսում Նիդերլանդների դեսպանատանը:


 

Պիեր Տույա (Ֆրանսիա)՝ բնակարանային և սոցիալական բնակարանային հարցերով փորձագետ: Ներկայումս հանդիսանում է ՊոլիԼոջիս ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ և սոցիալական բնակարանային հարցերով ավագ խորհրդատու:

 

 

 

 


 

Բրանիսլավա Զարկովից (Սերբիա)

Ճարտարապետ Բռանիսլավա Զարկովիցը Բնակարանային Կենտրոն ՀԿ նախագահն է Բելգրադում, Սերբիա: Նախկինում տկն. Զարկովիցը որպես խորհրդատու և հետազոտող զբաղվել է այնպիսի հարցերով, ինչպիսիք են՝ բնակարանային ապահովումը կարիքավոր խմբերին, երկրի ներսում տեղահանված բնակչությանը, ինչպես նաև փախստականների ինտեգրման և բնակապահովման, աղքատության վերացման, քաղաքացիական և մշակութային ինքնության, ռասայական հավասարության և ինստիտուցիոնալ խտրականության հարցերով: Նրա մասնակցությամբ իրականացված ծրագրերը ներառում են աջակից պայմաններով սոցիալական բնակարանային ծրագրեր, բնակարանային ծրագրեր սահմանափակ կարողություններով մարդկանց համար, կենսապայմանների բարելավման ծրագրեր փախստականների և տեղահանվածների համար, ինչպես նաև մի շարք մոնիտորինգի և գնահատման ծրագրեր:
© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: