ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

 «ԵՄ-ն ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ. ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ»

 

Ենթադրամաշնորհային ծրագրերի մրցույթ

«Հանրային իրազեկում հանուն էներգաարդյունավետություն»

 

Ներածություն 

Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամը և իր գործընկեր կազմակերպությունները՝ հոլանդական “ENERGIE–U” կոոպերատիվը, չեխական SEVEn z.u.  Էներգախնայողության կենտրոնը և գերմանական IWO - Արևելյան Եվրոպայի համար բնակարանային նախաձեռնությունը, այսուհետ՝ ԱՍԲԱ կոնսորցիում, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում»  ծրագրի շրջանակներում հրավիրում են ՀՀ-ում գրանցված, մարզերում աշխատելու փորձ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ հասարակական կազմակերպությաուններին, ԶԼՄ-ներին, հիմնադրամներին և համայնքային կազմակերպություններին, այսուհետ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններ(ՔՀԿ) դիմելու ենթադրամաշնորհների մրցույթին:

 Ենթադրամաշնորհների մրցույթի  շրջանակներում նախատեսվում է ֆինանսավորել մինչև տասը ծրագրեր հինգ մարզերում  ՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի էներգաարդյունավետության բարելավմանը ուղղված հանրային իրազեկման  աշխատանքներ իրականացնելու համար:

 

Ենթադրամաշնորհային ծրագրի նպատակը

ԱՍԲԱ կոնսորցիումը Հայաստանի Հանրապետության՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում իրականացնում է Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներհաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը: Ծրագիրը հնարավորություն է տալիս հասարակական կազմակերպություններին և զանգվածային լրատվամիջոցներին քաղաքային և գյուղական համայնքներում աշխատելու քաղաքացիական ակտիվ խմբերի հետ էներգաարդյունավետթյան խնդիրներին արդյունավետ և երկարաժամկետ լուծումներ գտնելու համար: Այն կօգնի հասնել ծրագրի ընդհանուր նպատակին՝ հնարավորություն տալ Հայաստանի քաղաքացիներին մասնակցել այն որոշումների կայացման գործընթացին, որոնք ուղղված են կառավարման կառուցվածքի և կյանքի որակի բարելավմանը, մասնավորապես բարձրացնելով հանրային պատասխանատվությունը և նպաստելով  քաղաքացիներին բարելավելու իրենց էներգետիկ կարիքները առավել  կայուն  տարբերակով։

  Մրցույթի նպատակն է աջակցել ՔՀԿ-ների և դրանց կոալիցիաների առաջարկած նորարարական գաղափարների իրականացմանը, որոնք ուղղված կլինեն բարձրաձայնելու իրենց համայնքում առկա էներգաարդյունավետության խնդիրները և տարածելու էներգաարդյունավետության մշակույթը։  Համայնքների էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված հանրային իրազեկումը և քարոզարշավները կնպաստեն  համայնքային նախաձեռնությունների ստեղծմանը և կապահովեն ոչ պետական կառույցների ներգրավումը որոշումների կայացման գործընթացում։ Ակնկալվում է, որ ծրագրերի արդյունքում կզարգանան ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների  մասնագիտական և կազմակերպչական կարողությունները, ինչը իր հերթին հնարավորություն կտա զարգացնելու քաղաքացիական ակտիվ մասնակցությունը տեղական մակարդակում  քաղաքականության մշակման հարցերում։ Ծրագրերը պետք է նաև հնարավորություն տան ՔՀԿ-ներին արդյունավետորեն ներգրավվել քաղաքապետարանների կամ մարզրերի էներգաարդյունավետության գործողությունների պլանի մշակման գործընթացին։

 

Մրցույթի մասնակիցների շրջանակը  

Ենթադրամաշնորհային ծրագրի հայտ կարող են ներկայացնել ՀՀ-ում գրանցված, վերոհիշյալ մարզերում համապատասխան աշխատանքի փորձ ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն (հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, համայնքահեն կազմակերպություններ, լրատվամիջոցներ) ու նրանց կոալիցիաները: Ակնկալվում է համապատասխան աշխատանքային փորձ ներքոնշյալ ոլորորտներից մեկում կամ մի քանիսում:

Ա. տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործկացության և շահերի պաշտպանության աշխատանքների իրականացում:

Բ. համայնքներում սոցիալական, բնապահպանական և հանրային իրազեկման  աշխատանքների իրականացում:

Գ.  Քաղաքացիական ներգրավվածության և մասնակցային որոշումների կայացման խթանում:

Ակնկալվող գործողությունները

Ենթադրամաշնորհների շրջանակներում կարող են ֆինանսավորվել հետևյալ կամ նմանատիպ այլ գործողություններ՝

  •  Էներգաարդյունավետության և հարակից թեմաների վերաբերյալ                          տեղեկատվական քարոզարշավների մշակում և իրականացում:
  •  Հանրային իրազեկման և կրթական նյութերի պատրաստում և տարածում:
  •  Ռադիո և հեռուստահաղորդումների իրականացում, ներառյալ սոցիալական գովազդը:
  • Տեղեկատվական միջոցառումների կազմակերպում համայնքային կազմակերպություններում, ներառյալ ` դպրոցներում, մանկապարտեզներում և այլն:

·         Էներգաարդյունավետության մշակույթի զարգացման հնարավորությունների և հարակից խնդիրների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպում:

·         Համայնքային թատրոնների և նմանատիպ միջոցառումների կազմակերպում:

·         Համայնքային էներգաարդյունավետության պլանների մշակում:

·         Էներգաարդյունավետության տեղեկատվական կենտրոնների ստեղծում:

·         Այլ նմանատիպ միջոցառումներ և գործողություններ:

Խրախուսվում է նորարարական գաղափարների և մոտեցումների առաջարկումը, ինչը հավելյալ կզարգացնի ԱՍԲԱ կոնսորցիումի ծրագիրը։

     Հարկ է նշել, որ ներկայացվող գործողությունների ցանկը չի սահմանափակում ստեղծագործական մոտեցումը, այն միայն ներկայացնում է հնարավոր տարբերակներ:

    Յուրաքանչյուր ենթադրամաշնորհային ծրագրի առավելագույն տևողությունը 6 (վեց) ամիս է:

 

Ենթադրամաշնորհային ծրագրերի ընտրության չափորոշիչներ

        Ենթադրամաշնորհային ծրագրի հայտը պետք է ներկայացնի հստակ կոնկրետ նպատակ կամ նպատակներ: Ակնկալվող արդյունքները պետք է լինեն իրատեսական ու չափելի: Հայտում պետք է պարզաբանվի, նպատակային շահառուների հստակ նկարագրությունը և ակնկալվող ազդեցությունը: Բոլոր ծրագրերը պետք է ունենան հետագա զարգացման և շարունակականության պլան։

Ենթադրամաշնորհային հայտի ընտրության չափորոշիչները հետևյալն են՝

·         Ենթադրամաշնորհային հայտ ներկայացնող ՔՀԿ-ի կողմից պլանավորված գործունեություն իրականացնելու կարողությունը և համապատասխան փորձը:

·         Առաջարկվող հանրային իրազեկման քարոզարշավի ստեղծագործական և նորարարական մոտեցումը:

·         Քարոզարշավին երիտասարդների, կանանց և այլ սոցիալական խմբերի ներգրավվածությունը:

·         Կայուն զարգացմանն ու կլիմայական փոփոխությունների վրա էներգաարդյունավետության ազդեցության հաշվի առնելը:

·         Գործողութոյւնների և ակնկալվող արդյունքների տրամաբանական կապը:

·         Թիրախային խմբերի ընդգրկումը քարոզարշավի ընթացքում:  

·         Ծախսերի արդյունավետությունը և հիմնավորումը, (շահառու/ թիրախային անձ)և  ծրագրային գործողությունների համաֆինանսավորման չափը՝ ընդհանուր ծախսերի  /բյուջե/ (նվազագույն ներդրումը, 20%, որից առնվազն 10% կանխիկ դրամով):

·         Ծրագրի հետագա շարունակելիության և զարգացման իրատեսական հնարավորությունը:

·         ՏԻՄ-երի և այլ ՔՀԿ-ների հետ համագործակցությունը:

        Հատկապես կրախուսվեն երկու կամ ավելի ՔՀԿ-ների համատեղ նախաձեռնությունները։ Համատեղ ներկայացվելիք ենթադրամաշնորհային ծրագրի հայտի դեպքում պետք է սահմանվի համագործակցող կողմերի հարաբերությունները, դրանց միջև պարտականությունների և լիազորությունների բաժանումը, ինչպես նաև կցվեն  համագործկցության պատրաստակամություն արտահայտող նամակներ բոլոր համագործակցող կողմերից:

          Կխրախուսվեն նաև «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. Էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում անցկացվող սեմինարներին մասնակցող կազմակերպությունների դիմումները:

 


 

Թիրախային խմբեր և համայնքներ

Էներգաարդյունավետության քարոզարշավների հիմնական թիրախ են հանդիսանում՝ բազմաբնակարան շենքերում բնակվող բնակիչները, նախակրթական և կրթական հաստատություններ ուսուցիչները, աշակերտները և նրանց ծնողները, երիտասարդները, կանայք, սոցիալական խոցելի խմբերը, ինչպես նաև տեղական իշխանության ներկայացուցիչները:

Յուրաքանչյուր ենթադրամաշնորհային ծրագրում պետք է ներգրավված լինի վերը նշված մարզերից առնվազն 2(երկու) համայնք: Թիրախային համայնքներում էներգաարդյունավետության բարելավմանն ուղղված իրազեկվող խումբը պետք է ներառի նվազագույնը 15000 մարդ: Ավելի լայն թիրախային խմբերի ներառումը կխրախուսվի։

 

Ակնկալվող արդյունքները

Էներգաարդյունավետության քարոզարշավի յուրաքանչյուր ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ հետևյալ արդյունքները և հետևյալ թիրախները՝

·         Համայնքների թիվը –  2(երկու) և ավել համայնք:

·         Իրազեկման ծրագրում ներգրավված նվազագույնը 15000  մարդ:

·         Համագործակցության 1(մեկ) կամ ավել պայմանագրեր էներգաարդյունավետության բարելավման վերաբերյալ ՏԻՄ-երի հետ (կխրախուսվի եթե լինի եռակողմ համաձայնագիր, ՏԻՄ, ՔՀԿ և մասնավոր կառույց):

·         Էներգաարդյունավետության տեղեկատվական կենտրոնի կամ նմակատիպ ծառայության ձևավորում:

Մրցույթի արդյունքում ընտրված կազմակերպությունները կհրավիրվեն մասնակցելու ծրագրի շրջանակներում նախատեսվող հետևյալ դասընթացներին՝

 

1.      սոցիալական գործընկերություն հանուն էներգաարդյունավետության:

 

2.      համայնքների մասնակցային գնահատում և ծրագրային առաջարկների պլանավորում:

 

  Ենթադրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում, համապատասխան դասընթացներից հետո, ներգրավված կազմակերպությունները կարող են մասնակցել համայնքային մակարդակով նախատեսված մասնակցային գնահատման գործընթացին:

 

Ֆինանսավորման սահմաններն ու պայմանները

Յուրաքանչյուր ընտրված ծրագրի հայտի համար, տրամադրվող ենթադրամաշնորհի չափը կազմում է մինչև 2,500,000 ՀՀ դրամ, որը կաջակցի ծրագրի ընդհանուր բյուջեի մինչև 80(ութսուն) տոկոսը: Անհրաժեշտ է, որ հայտատու կազմակերպությունները ապահովեն նախագծերի համար ընդհանուր բյուջեի առնվազն 20 (քսան) տոկոսը, որից առնվազն 10(տասը) տոկոսը կանխիկ դրամով:

Հաշվի առնելով յուրաքանչյուր դրամաշնորհային ծրագրին տրամադրվող սահմանափակ բյուջեն, սարքավորումների ֆինանսավորման առաջարկությունները չեն խրախուսվում:  Ավելի մեծ համաֆինասավորումը կխրախուսվի:

Ծրագրի բյուջեի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես Բյուջեի առաջարկի ձևաչափը:

 

Ենթադրամաշնորհի հայտ ներկայացնելու կարգը

Բոլոր հետաքրքրված ՔՀԿ-ները և նրանց կոալիցիաները ենթադրամաշնորհային հայտերը  պետք է ներկայացնեն հայերենով: Հայտը կարող են ներկայացնել փակ ծրարով և էլեկտրոնային տարբերակով (կրիչով) կամ էլեկտրոնային փոստի միջոցով, նամակը վերնագրելով՝  «Քարոզարշավի ենթադրամաշնորհային հայտ»:  Էլեկտրոնային նամակով ուղարկելու պարագայում նյութերի մեծածավալության կամ այլ պատճառով խնդիրների առաջացման դեպքում խնդրում ենք նախորոք տեղեկացնել ԱՍԲԱ հիմնադրամին և հավաստիանալ, որ ուղարկված նյութերը տեղ են հասել ժամանակին :

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը, ժամը 18։00։

 

Դիմումները պետք է ներկայացվեն ԱՍԲԱ հիմնադրամ

Մեր հասցե՝   ք. Երևան, 0019, Բաղրամյան պող. 18, բն.2, ԱՍԲԱ հիմնադրամ,

Էլ.- փոստ՝   asbafoundation2@gmail.com    Հեռախոս՝ (374 10) 58 16 04

 

Էլեկտրոնային դիմումները պետք է ներկայացվեն հետևյալ հասցեով `asbafoundation2@gmail.com

 

Ենթադրամաշնորհի հայտի փաթեթի պահանջները 

·         Ներկայացված հայտը պետք է ամբողջովին համապատասխանի այն պահանջներին, որոնք շարադրված են սույն փաստաթղթում։

·         Յուրաքանչյուր կազմակերպություն իրավունք ունի ներկայացնելու միայն 1 (մեկ) հայտ, կամ որպես կոալիցիայի անդամ, կամ որպես առանձին կազմակերպություն:

·         Ծրագրի հայտը և հավելվածները պետք է ստորագրի և կնքի  կազմակերպության/ների ղեկավարը/ները:

·         Ծրագրի առաջարկը, առանց հավելվածների, չպետք է գերազանցի 5(հինգ) էջ:

Ծրագրի հայտի փաթեթը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝ 

·         Ծրագրի առաջարկ, ներառյալ աշխատանքային պլանը (Գանտի աղ.) (Հավելված Ա):

·         Բյուջե և բյուջեի նկարագրություն (տեսնել. Հավելված Բ և  Գ): Նվազագույն ներդրումը համաֆինանսավորման մեջ 20 (քսան) տոկոսը պետք է հստակ սահմանվի:

·         Կազմակերպությունների պետական գրանցման վկայականի պատճենը` ներառյալ բոլոր ներդիրների պատճեները:

·         Հիմնական անձնակազմի կենսագրությունները (CV) և նրանց դերը նախագծում։

·         Համատեղ աշխատանքի պատրաստակամություն արտահայտող նամակներ կոալիցիայի միասնական առաջարկի դեպքում:

·         Աջակցող նամակներ տեղական համայնքներից կամ ծրագրին աջակցող մասնավոր ընկերություններից:

Այն հայտերը, որոնք չեն ներառի պահանջվող ամբողջ տեղեկատվությունը կամ չեն բավարարի ծրագրի պայմաններին, չեն դիտարկվի:

 Ենթադրամաշնորհի տրամադրման վերաբերյալ որոշումները կընդունվեն մինչև 2018թ. սեպտեմբերի 27-ը:

 

Տեղեկատվական հանդիպումներ

      Բոլոր շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հարցերը ներկայացնել ԱՍԲԱ հիմնադրամին `Բաղրամյան պ. 18, բն.2 Երևան, 0019, մինչև օգոստոսի 15-ը, 2018թ.: Հարցերը նաև  կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով `asbafoundation2@gmail.com։

      Հաջողված ծրագրի առաջարկներ ստանալու նպատակով, ԱՍԲԱ Կոնսորցիումը հինգ մարզերի՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արարատի հետաքրքրված կազմակերպությունների համար  կկազմակերպի ենթադրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ հետևյալ գրաֆիկով՝

1. Լոռու մարզ - 23.07.2018, ժամը 12: 00-ին,  ք. Վանաձոր, Խորենացի 6/1 (ՀԿ Կենտրոն):

2. Տավուշի մարզ – 25.07.2018, ժամը 12։00-ին, ք. Իջևան, Անկախության փ. 60 (Եվրասիա համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ):

3. Գեղարքունիքի մարզ - 27.07.2018, ժամը 12:00-ին,  ք. Մարտունի Կամոյի փ.17  (Մարտունու կանանց համայնքային խորհուրդ):

4. Արարատի և Կոտայքի մարզեր - ժամը 30.07.2018. 12:00-ին, ք. Երևան, Թումանյան 26ա (Հոդված 3 ակումբ):

Գրանցվելու համար խնդրում ենք նախապես գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին asbafoundation2@gmail.com կամ զանգահարել 010 581 604 հեռախոսահամարով։

 

 
Հավելված 1.

Ենթադրամաշնորհային ծրագրի հայտի ձևաչափ

 

ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Դիմող կազմակերպության անվանումը

 

Կոալիցիայի անդամ կազմակերպությունների անվանումները

 

Ծրագրի անվանումը

 

Ծրագրի մեկնարկի / ավարտի ամսաթիվը (օր / ամիս / տարի)

“-------“   “------------“ 2018թ.                              “-------“   “------------“ 2018թ.

Ծրագրի տևողությունը

 

Ծրագրի իրականացման վայրերը (մարզ, համայնքներ)

 

Դիմորդ կազմակերպության ղեկավար (անուն, ազգանուն, հեռախոս, էլ.փոստի հասցե)

 

Ծրագրի ղեկավար (անուն, ազգանուն, հեռախոս, էլ.փոստի հասցե)

 

Դիմորդ կազմակերպության հասցե (քաղաք, փողոց, հեռախոս, ֆաքս և էլ.փոստի հասցե) ընթացիկ հասցեն և կապի տվյալներ

 

ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը.    ԷՀՀ- ից պահանջվող բյուջեն   (ՀՀ դրամով)

 

Դիմորդի ներդրում   (ՀՀ դրամով)

(առնվազն 20%)

 

Ծրագրի ընդհանուր բյուջեն (ՀՀ դրամով)

 

Աջակցող կազմակերպություններ և քաղաքապետարաններ

 

       

 

Առաջարկվող ծրագրի ձևաչափը

Առաջարկվող ծրագրի նկարագրությունը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները ՝ (լինի ոչ ավել քան 5 էջ, A4 չափի, Arial LatArm-ի ֆոնտով, 10 նիշից 2 սմ եզրագծով, մեկ տող միջակայք, առանց հավելվածների)։

 

  1. Հիմնախնդրի ձևակերպում և հիմնավորում.
    1. Ի՞նչ խնդրի/խնդիրների լուծմանն է ուղղված տվյալ ծրագիրը։
    2. Նշեք թե ի՞նչ կարողություններ ունի Ձեր կազմակերպությունը սույն ծրագիրը լավագույնս իրականացնելու համար։
    3. Որքանո՞վ է տվյալ ծրագրի առաքելությունը համապատասխանում Ձեր կազմակերպության կանոնադրական նպատակներին։
    4. Համապատասխան փորձ (իրականացրած ծրագրի անվանումը և տևողությունը, կարճ նկարագիր), դոնոր կազմակերպությունը (անունը, հեռախոսահամար, էլ.փոստ, ներկայացուցիչ), գործընկեր կազմակերպություններ (եթե կան) (անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ, ներկայացուցիչ):
    5. Գործընկեր կոալիցիաի նկարագրությունը:

 

  1. Ծրագրի նպատակը և ակնկալվող արդյունքները:
  2. Նպատակներին հասնելու համար ձեռնարկվող գործողությունները / ռազմավարությունները (ներառյալ Ծրագրի գործողությունների աշխատանքային պլանը):
  3. Շահառուներ և թիրախային խումբ:
  4. Ծրագրի մոնիտորինգ:
  5. Ծրագրի շարունակականության ապահովման ռազմավարություն:
  6. Տեղեկատվություն առաջարկվող ծրագրի ամբողջական և մասնակի աշխատակազմի մասին:

Բացատրեք, ով՞ և ինչ՞ աշխատանքի համար է պատասխանատու, մասնավորապես նշել՝ գործողությունների համար պատասխանատու անձնակազմի անուննեը և կարողությունները (մասնավորապես նշել՝ աշխատակիցների համապատասխան փորձի  մասին տեղեկատվությունը)։

  1. Բյուջե և բյուջեի նկարագրություն

Բյուջեն պետք է արտացոլի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցները: Բյուջեի նկարագրությունը պետք է ներկայացնի մանրամասներ ձեռք բերվող ռեսուրսների տեսակների, միավորի արժեքի և գնի հիմնավորման մասին: Ենթադրամաշնորհային ծրագրով թույլատրելի ծախսերը կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում հետևյալով՝ ծրագրային, անձնակազմ և վարչական ծախսերով: Դիմորդը պետք է հիմնավորի ներկայացված ծախսերը:

Ծրագրային ծախսեր.  ներառում են նախատեսվող ծրագրերի հիմնական գործողությունների իրականացման հետ կապված ծախսերի տեսակները: Ծրագրի իրականացման համար ծախսերը հետևյալն են՝ հրապարակումներ, գրականություն, ուսուցողական նյութերի և պարագաների ձեռքբերում, սեմինարներ և այլն:

Տրանսպորտային ծախսեր.  բաժինը ներառում է ծրագրի աշխատակիցների տեղաշարժի հետ կապված ծախսերը դեպի թիրախ համայնքներ, կոնկրետ ծրագրային գործողությունների իրականացման  համար: Սա պետք է շատ լավ հիմնավորված լինի ծրագրի արդյունավետության ընդհանուր համատեքստում:

Անձնակազմ.  բաժինը ընդգրկում է լրիվ և  կես դրույք աշխատակիցների ինչպես նաև ծրագրում ներգրավված փորձագետների աշխատավարձերը: Նրանք կարող են վճարվել ՄԻԱՅՆ առաջարկվող ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների համար։ Աշխատակազմի բոլոր ծախսերը պետք է շատ լավ հիմնավորված լինեն, հաշվի առնելով բոլոր տեղական հարկերը։

Վարչական ծաղսեր. ներառում են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը, օրինակ՝ գրասենյակի վարձակալություն, կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ), կոմունալ (էլեկտրականություն, ջրամատակարարում և այլն) և գրասենյակային պարագաներ:

Հավելվածներ.

A.     Ծրագրի գործողությունների աշխատանքային պլան (Հավելված Ա)

B.      Բյուջե (Հավելված Բ)

C.     Բյուջեի նկարագրություն (Հավելված Գ)

D.     Կազմակերպության գրանցման փաստաթղթերի պատճենը

E.      Աշխատակազմի CV-ները և աշխատատեղերի նկարագրություններ

F.      Պարտավորության նամակներ (եթե կան)

G.     Այլ աջակցության նամակներ

Խնդրում ենք նկատի ունենալ, որ բոլոր ենթադրամաշնորները պահանջում են առաջարկվող ծրագրի շրջանակներում դիմորդի կողմից ներդրում նվազագույն 20% ծախսային մաս (կանխիկ գումար առնվազն 10% ընդհանուր բյուջեից):

Ընտրության հանձնաժողովը բոլոր առաջարկները կգնահատի հետևյալ չափանիշների հիման վրա.

1. Ծրագրի նկարագրությունը............................................70%

2. Բյուջե............................................................................... 20%

3. Աշխատակիցների կարողությունները ........................ 10%

Այն ծրագրերի առաջարկները, որոնք չեն համապատասխանի ներկայացված ուղեցույցին, չեն դիտարկվի։

 Ծրագրի առաջարկի հայտը  և ուղեկցող փաստաթղթերը չեն վերադարձվելու:

       Ծրագրի առաջարկի հայտերը պետք է ներկայացվեն ՏՊԱԳԻՐ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ `հայերենով,  փակ ծրարով ստորագրված և կնքված` կազմակերպության ղեկավարի կողմից և էլեկտրոնային տարբերակով (կրիչով) կամ էլեկտրոնային փոստի միջոցով asbafoundation2@gmail.com, նամակը վերնագրելով՝  «Քարոզարշավի ենթադրամաշնորհային հայտ»:                

      Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է ներկայացնել միայն ՄԵԿ առաջարկ,  առանձին, կամ որպես  կոալիցիայի անդամ:

  

Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք գտնել հետևալ հղումով՝

https://drive.google.com/open?id=1Bv2Li423YcycTginE7v76QGiiOnoQbtu

 ! խնդրում ենք արտատպել հղումը  համակարգչի բրաուզերի մեջ։

 

 

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: