ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել

 Համաժողովներ

 

2013թ. փետրվարի 26-ին, Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ «Սոցիալական և մատչելի բնակարանները Հայաստանում. Մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով համաժողովը: Այն անցկացվեց Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի նախաձեռնությամբ:

 

Մասնակիցներին ներկայացվեցին մինչ օրս Հայաստանում իրականացված սոցիալական և մատչելի բնակարանային ծրագրերը, ինչպես նաև դրանց արդյունքները: Կոնֆերանսին մասնակցում էին ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և Նիդերլանդներից: Նրանք քննարկեցին Եվրոպայում և Հայաստանում սոցիալական և մատչելի բնակարանների զարգացման ներկայիս միտումները, առաջընթացի ուղիները: Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանում բնակարանային և սոցիալական բնակարանային ոլորտի զարգացման համար օրենսդրական դաշտի ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև պետական-մասնավոր գործընկերության մոդելները:

ԱՍԲԱ հիմնադրամը ստեղծվել է 2010թ. հայ-հոլանդական համագործակցության արդյունքում: ԱՍԲԱ-ի հիմնական նպատակն է մատչելի, որակյալ բնակարանների տրամադրումը Հայաստանի ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներին: Հայաստանում սոցիալական բնակարանների զարգացման ծրագիրը իրականացվում է Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարության Սոցիալական վերափոխումների ծրագրի (ՄԱՏՐԱ) ֆինանսական աջակցությամբ:

 

Համաժողովի օրակարգին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

 Համաժողովին ներկայացված նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Համաժողովի վերաբերյալ տեսանյութերը կարող եք դիտել այստեղ:

 

 
 

 

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: