ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
 
 
 
 
 
 
 
 
 
Բոլոր նորությունները
Գրանցվել


 ''Ջերմ Օջախ'' ծրագրի շրջանակում արդեն իսկ 22 ընտանիք ստացել է դրամաշնորհ, որը ֆինանսավորվում է Եվրոմիության կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասեց Ազգային Հիփոթեքային Ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը՝ ամփոփելով Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի 2015թ-ի արդյունքները:

Դեկտեմբերի 16-ին  տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացվեցին ծրագրի հիմնական բնութագրիչները և առավելությունները, տրամադրված վարկերի և դրամաշնորհների գծով վիճակագրությունը, կանխատեսվող միտումները, ինչպես նաև ծրագրի տեխնիկական աջակցության գործառույթները: ''Ջերմ օջախ'' ծրագրի շրջանակում արդեն տրմադրվել է 522 մլն դրամի 295 վարկ: Ավելին, արդեն իսկ 22 ընտանիք ստացել է դրամաշնորհ վարկի գումարի 10 տոկոսի չափով, որը նվազեցրել է ամսական մարումների գումարը¦,- նշեց Հայկ Ոսկանյանը՝ ավելացնելով, որ ծրագիրը նաև անուղղակիորեն աջակցում է էներգիախնայող նյութեր և սարքավորումներ արտադրող և վաճառող տեղական գործարարներին:

Ազգային Սոցիալական Բնակարանային Ասոցիացիա հիմնադրամի նախագահ Արա Նազինյանը լրագրողներին ներկայացրեց ծրագրի սոցիալական ազդեցությունը, քանի որ ''Ջերմ Օջախ'' ծրագիրը հնարավորություն է տալիս կրճատել էներգիայի ծախսերը սակագների շարունակական աճի պայմաններում, ստեղծել հարմարավետ կենսապայմաններ, ինչպես նաև նպաստում է Հայաստանում էներգաարդյունավետ բնակարանային ֆոնդի վերարտադրմանը: «Այս ֆինանսական ծրագիրը յուրահատուկ է իր սոցիալական և բնապահպանական ազդեցության առումով: Ծրագրից օգտվողները, որոնք մեծամասամբ բնակվում են մարզերում, ստանում եմ ինչպես կարճաժամկետ ֆինանսական օգուտ, այնպես ել երկարաժամկետ շահույթ՝ գալիք տարիների ընթացում տնտեսելով զգալի միջոցներ հարմարավետ և վերանորոգված բնակարանի էներգետիկ ծախսերը կրճատելու արդյունքում»,- ասուլիսի ժամանակ ասաց Արա Նազինյանը՝ հավելելով, որ այս ծրագիրը շահավետ է նաև հասարակության համար, քանի որ նպաստում է բնության պահպանմանը՝ զգալի կրճատելով ածխաթթու գազի և այլ վնասակար նյութերի արտնանետումը:  ''Ջերմ Օջախ'' ծրագրի շրջանակներում Հայաստանում բնակվող ընտանիքները կարող են ստանալ մինչև 5.5 մլն. գումարի երկարաժամկետ մատչելի վարկեր ՀՀ դրամով` 11-14% տարեկան տոկոսադրույքով և մինչև երկու տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով: Բացի այդ, ծրագրի այն վարկառուները, ովքեր վերանորոգման արդյունքում ապահովել են էներգաարդյունավետ նյութերի ձեռքբերման և/կամ վերանորոգումից ակնկալվող էներգախնայողության սահմանված պահանջները կարող են ստանալ դրամաշնորհ վարկի գումարի 5 կամ 10 տոկոսի չափով, որոնք տրամադրվում են Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության կողմից: Դրամաշնորհը փոխանցվում է վարկառուների վարկային հաշիվներին՝ նվազեցնելով վարկի ընթացիկ մնացորդը: ''Ջերմ

Օջախ'' ծրագիրն նախատեսված է հատկապես Հայաստանի մարզերի բնակչության համար և արդեն ներկայացվել է Հայաստանի ութ մարզերում: Արդյուքում տրամադրված վարկերի շուրջ 54%-ը բաժին է հասնում հենց մարզերին՝ 277 մլն. դրամ ընդհանուր արժողությամբ: Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվում են 15 գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից, որոնք հանդիսանում են Հայաստանի ֆինանսական շուկայի առաջատար բանկերը և վարկային կազմակերպությունները: Սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ''Ջերմ Օջախ'' ծրագիրը Հայաստանում իրականացնում է Ազգային Հիփոթեքային Ընկերությունը՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի տեխնիկական աջակցությունն ապահովում է ավստրիական Կոմունալկրեդիտ փաբլիք քոնսալթինգ, գերմանական Միկրոէներջի ինտերնեյշնլ ընկերությունների և հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա հիմնադրամի կողմից ձևավորված կոնսորցիումը՝ Եվրոպական հարևանության ներդրումային հաստատության ֆինանսավորմամբ:

© 2012 ԱՍԲԱ հիմնադրամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են: